Արտաքին 3 տարի առաջ - 12:47 01-11-2023

Բլինքենը նշում է, որ ԱՄՆ-ն և այլ երկրներ Գազայի ապագայի բազմաթիվ տարբերակներ են քննարկում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և այլ երկրներ դիտարկում են «Գազայի հատվածի ապագայի բազմաթիվ տարբերակներ» ՀԱՄԱՍ-ից հետո։ Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը։

Բլինքենն ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ի, որը վերահսկում է անկլավը, ստատուս քվոն շարունակվել չի կարող, բայց Իսրայելն էլ չի ցանկանում կառավարել Գազայի հատվածը։ Նրա խոսքով՝ այդ երկու դիրքորոշումների միջեւ գոյություն ունեն բազմաթիվ հնարավոր տարբերակներ, որոնք ներկայումս դիտարկվում են։

«Ինչ-որ պահի առավել խելամիտ կլիներ «արդյունավետ և թարմացված Պաղեստինյան վարչակազմի» ստեղծումը, որը կկարողանար կառավարել Գազան, բայց հարցն այն է, թե կարելի է արդյոք հասնել դրան։

Իսկ եթե դուք չեք կարող, ապա գոյություն ունեն այլ ժամանակավոր մեխանիզմներ, որոնց կարող են մասնակցել տարածաշրջանի մի շարք այլ երկրներ։ Դրանք կարող են լինել միջազգային գործակալություններ, որոնք կօգնեն ապահովել ինչպես անվտանգությունը, այնպես էլ կառավարումը»,- եզրափակել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ