Ներքին 4 տարի առաջ - 22:40 22-01-2022

Աշխարհի բազմաթիվ երկրներ պոլիէթիլենային տոպրակների համադրելի այլընտրանք ունեն, իսկ Հայաստանը՝ չունի

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի ղեկավար Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Աշխարհի բազմաթիվ երկրներ պոլիէթիլենային տոպրակների համադրելի այլընտրանք ունեն: Հայաստանը՝ չունի:

Հայաստանի՝ պոլիէթիլենային տոպրակների մասով, միակ գործողությունը, դրանց գնի բարձրացումն է: Ստացվում է, որ մեր երկրում, պոլիէթիլենային տոպրակների այլընտրանքի բացակայության պայմաններում, դրանց կիրառությունը շարունակվելու է, սակայն դրանք սպառվելու են էապես բարձր գնով:

Այսինքն՝ ոչինչ, բացի գնից, չի փոխվելու: Շրջակա միջավայրը մենք շարունակելու ենք աղտոտել էլիտար գներով:

Հ.Գ. Պոլիէթիլենը ստացվում է նաֆթից: Հայաստանը «բարեկամության» դարաշրջանի մեջ է մտնում նաֆթարդյունահանող և նաֆթավերամշակող պետության հետ: Բնականաբար, «բարեկամությունը» ենթադրում է, որ մենք պետք է բարձր գնով գնենք «բարեկամների» պոլիէթիլենը»:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում