Ներքին 4 տարի առաջ - 15:00 29-09-2022

Տգիտությունն ու մարդատյացությունը, էլ չասեմ նյութապաշտությունն ու փողամոլությունը սահմաններ չունեն. իրավապաշտպան

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը անդրադարձել է վարչապետի այսօրվա հայտարարությանը, որում ասվում էր, որ եթե մարդը ՀՀ–ում ամսական 75 հազար դրամով աշխատում է կամ աշխատանք չունի, դա նշանակում է, որ ինքը կրթություն չի ստացել։

Իրավապաշտպանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ինչպե՞ս բացատրել սույն ընկերոջը, որ դադարեցնի վիրավորել մարդկանց, ու էդ ակնհայտ խնդրային թեզը կրկնում է մի քանի անգամ։ Էս ինչ կեղծ էլիտիզմի դրսևորում է։ Այո, կրթությունն անկյունաքարային է, այդ իսկ պատճառով հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը աշխարհում որևէ համալսարան չի գտել, որտեղ կկարողանար կրթություն ստանալ։

Ընդունենք, որ մեկ ԲՈՒՀ-ն ապօրինաբար հեռացրել է իրեն, բայց աշխարհում համալսարան չկա՞ր, որտեղ կարող էր կրթություն ստանալ, կներեք։

Ու մեկ էլ, բոլորը չէ, որ ցանկանում են կամ պետք է ՏՏ ոլորտում լինեն, մարդիկ ուզում են նաև երաժիշտ, նկարիչ ու գիտնական լինել, բայց այդ ոլորտներում նույնիսկ հրաշալի պրոֆեսորների աշխատավարձն է ահավոր ցածր։

Մտեք Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա ու հարցրեք, թե որքան աշխատավարձ է ստանում լավագույն պրոֆեսորը, որը որևէ բանով չի զիջում աշխարհի ամենաառաջատար երաժշտական հաստատությունների պրոֆեսորներին, ու կկարմրեք այսօրվա կառավարության նիստին հնչեցրած արատահայտությունների համար։

Ամեն բան փողով չի չափվում, այ այստեղ եք կործանում երկիրն ու կարծում, որ փողը էն չափորոշիչն է, որով կարելի է դիտարկել ցանկացած գործընթաց։

Ձեր էդ չափանիշներով ամենակրթվածն էս երկրում մի քանի մականունավոր մեծահարուստներ են։
Տգիտությունն ու մարդատյացությունը, էլ չասեմ նյութապաշտությունն ու փողամոլությունը սահմաններ չունեն․․․»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ