Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 20:06 08-08-2023

Քանի կան նիկոլը ու իրա խունտան, Հայաստանը (Արցախի մասին էլ չասեմ) ուղիղ ենթարկվելու է ցեղասպանության․ ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Էմիրբեյովը ծավալուն հարցազրույց է տվել ֆրանսիական Le Monde թերթին:

Ըստ ադրբեջանական «ճկուն», բայց փաստացի բարբարոս մտածելակերպի. «Եթե դուք իսկապես սովամահ եք լինում, ապա չպետք է պայմաններ դնեք»:

Ստացվում է՝ նույն հաջողությամբ կարող էր նաև պնդել. «Եթե չէին ցանկանում ցեղասպանվել արցախահայերը, ապա չպետք է պայմաններ դնեին»:

Ձեզ հեռու պահելով ադրբեջանական հարցազրույցում առկա կեղծ քարոզչական թեզերից՝ մի բան կասեմ, որ քանի կա նիկոլը ու իրա խունտան՝ Հայաստանը (Արցախի մասին էլ չասեմ) ուղիղ ենթարկվելու է ցեղասպանության և ոչ միայն»:

Ամենից շատ դիտված