Ներքին 4 տարի առաջ - 11:38 21-09-2022

Կարևոր է ուժ գտնել` վանելու հուսահատությունը, գործելու և արարելու հանուն անկախության. ՀՀ ԱԺ նախագահի ուղերձը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 31-րդ տարեդարձի առթիվ՝ հատկապես կարևորելով ուժ գտնել` վանելու հուսահատությունը, գործելու եւ արարելու հանուն անկախության, հանուն ապագայի:

ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թ. սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության անկախության միասնական երազանքի կատարման օրն է:

Անկախության համար պայքարածները, նրանց սերունդները եւ անկախ Հայաստանում ծնվածներն անցել եւ անցնում ենք բազում փորձությունների միջով:

Երախտիքի եւ շնորհակալության խոսքեր ենք հղում անկախության գաղափարին անմնացորդ հավատարիմ, բազում զրկանքներ եւ մարտահրավերներ կրած մեր եղբայրներին եւ քույրերին: Հարգանք եւ խոնարհում 31 տարվա ընթացքում հայրենիքի, անկախության, ինքնիշխանության համար իրենց կյանքը չխնայած քաջերին:
Մեր հայրենիքի համար այս օրերին, երբ ծանր կորուստներ ենք կրել, կարեւոր է ուժ գտնել` վանելու հուսահատությունը, գործելու եւ արարելու հանուն անկախության, հանուն ապագայի:

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության, մեր վերագտած պետականության օրվա առթիվ»:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի