Ներքին 4 տարի առաջ - 18:08 14-09-2022

Հայաստանը իր տարածքով միջանցք չի տալու. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայաստանը իր տարածքով միջանցք չի տալու։
«Մենք մեր բոլոր դաշնակիցների հետ հստակ այս հարցով ունենք քննարկում և ունենք միասնական ըմբռնում՝ այդ թվում, իմ տպավորությամբ, միջազգային հանրության հետ։ Չկա մի երկիր, որը մեզ հետ քննարկումներում խոսում է միջանցքի մասին։ Եթե լինի մի երկիր, որը փորձի, մենք այդ քննարկումը չենք անի, որովհետև մենք չենք քննարկում այդպիսի հարց։ Ի՞նչ միջանցք, ո՞վ է հորինել այդ միջանցքը։ Որտե՞ղ է գրված միջանցք։ Ադրբեջանն ասում է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի [հայտարարության] 9-րդ կետի համաձայն։ Այդ 9-րդ կետը հրապարակված կետ է։ Ես աշխարհ բոլոր տառաճանաչ մարդկանց կոչ եմ անում գտնել «միջանցք» բառը 9-րդ կետում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ՀՀ վարչապետը։

Փաշինյանը հիշեցրեց, որ 9-րդ կետի իրագործման վերաբերյալ նոր եռակողմ հայտարարություն էր կնքվել 2021 թվականի հունվարի 11-ին, որտեղ նշվել էր, թե 9-րդ կետը ինչ է նշանակում և ինչի մասին է։

«Ես ձեզ գաղտնիք ասեմ։ Մենք Ադրբեջանին առաջարկությունների նոր փաթեթ ենք ներկայացրել եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափով, և այդ առաջարկությունը ես նաև առձեռն Բրյուսելում փոխանցել եմ Ադրբեջանի նախագահին։ Որ պահին այդ առաջարկությունն ընդունեն, մենք պատրաստ ենք անմիջապես անցնել դրա իրագործմանը։ Այդ առաջարկությունը մեր բոլոր հրապարակային հայտարարությունների մասին է, որ մենք պատրաստ ենք ճանապարհներ բացել և տալ և ստանալ», - նշեց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը