Ներքին 9 ամիս առաջ - 22:30 28-12-2025

Մեր տարածքով էլ պետք է անցնեն Ադրբեջանի և Թուրքիայի բեռներ, և մենք պետք է իրենց տարածքով անցնենք․ ԱԳ նախարար

Ադրբեջանական բենզինի ձեռքբերումը, որքան հասկանում եմ՝ շատ շահավետ է ՀՀ քաղաքացիների համար։ Ես տեսա, որ բոյոկոտի կոչեր կան, բայց իմացա, որ նաև հերթեր կան այդ բենզինի համար։ Այս մասին Հ1-ի եթերում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Խաղաղությունը հաստատված է և համագործակցություն պետք է ձևավորվի, և մեր տարածքով էլ պետք է անցնեն Ադրբեջանի և Թուրքիայի բեռներև և մենք պետք է իրենց տարածքով անցնենք»,- ասել է նախարարը և հավելել,- «Իհարկե չեմ ուզում ասել, որ բոլոր խնդիրները լուծված են․ կան Բաքվի բանտերում պահվող անձինք, շարունակաբար լսում ենք «Արևմտյան Ադրբեջան»-ի խոսույթը, սրանք խնդիրներ են, որոնք ենթակա են լուծման։ Խաղաղությունը հաստատված է, համագործակցության փորձերը կան, բայց սա չի նշանակում, որ մենք անցել ենք անհրաժեշտ ճանապարհը, «Արևմտյան Ադրբեջան»-ի խոսույթը մենք համարում ենք տարածքային ամբողջականության դեմ խոսույթ»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին