Պետք է մեկ այլ հարմար տեղում ունենանք ակումբը, նոր անցնենք թենիսի կորտերի քանդմանը. Ավինյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:33 15-01-2024
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթակամ խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոսեց Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածին վերաբերող ներդրումային ծրագրի մասին.

«Տարբեր քննարկումներ եղան ու ինձ էլ դիմեցին տարբեր մարդիկ, թենիսի սիրահարներ, մարդիկ, ովքեր ամեն օր էնտեղ պարապում են: Ծրագիրը, որ ներկայացվել է, թենիսի ակումբի քանդման ծրագիր չի: Օղակաձև այգին Երևանի փոքր կենտրոնի միակ երևելի կանաչ տարածքն է, հետևապես փուլային վերականգնումը, որպես կանաչ հանրային տարածք, առաջնահերթություն է: Ինչ վերաբերում է բուն ծրագրին, այն վերաբերում է տարատեսակ ռեստորաններին, սրճարաններին, որոնք վերանալու են՝ այդ հատվածը դարձնելով հանրային: Թենիսի կորտերի մասին կարող եմ ասել՝ ինքս 1996-2002թթ. Արարատ ակումբում պարապել են, դա իմ ամենասիրելի վայրերից է, բայց հարցը ոչ միայն մեր անձնական նախասիրությունների մասին է, այլ՝ հանրային շահի:

Թենիսի ակումբը պետք է վերակառուցվի, բայց ակումբի համար տեղակայված դիրքն այդքան էլ պրինցիպիալ կարևոր չի, իսկ փոքր կենտրոնում, հաշվի առնելով, որ Օղակաձև այգուց ու մի քանի փոքր այգիներից բացի, կանաչ տարածքի այլ հնարավորություններ չկան, էստեղ պարզ են լուծումները»,- ասել է քաղաքապետը:

Ավինյանի խոսքով, «Արարատ» ակումբին կտրամադրվի տարածք վերակառուցման համար, ապահովելու են, որ այն գործի։


«Պետք է նախ տեղափոխենք կորտերը, ապա քանդենք։ Երևանում բազմաթիվ այգիներում նման աշխատանքներ իրականացվում են։ Այս այգում էլ մեկ տասնյակից ավելի շենք շինություններ պետք է քանդվեն, որպեսզի հանրային տարածքը վերադարձվի երևանցիներին։ Այս առումով քանի որ աղմուկը շատ էր, բոլոր տեսակի պսևդո մասնագետներ սկսեցին խոսել էս թեմայի վերաբերյալ՝ կանաչապատման, բիզնեսի պսևդո մասնագետներ, մամուլը կամ ավելի շուտ դեղին մամուլը սկսեց անդրադառնալ այս հարցերին, հասանք այն աստիճանի գնահատականների, որ սա կոռուպցիա է »,-ասաց Ավինյանը։

Ավինյանը մեկ անգամ ևս նշեց, որ թենիսի կորտերի խնդիրը իրենք կլուծեն. «Բոլոր մնացածին, որոնք ճանճերի պես հավաքվել էին այս թեմայի շուրջ, որ որոշակի փոքրիկ քաղաքական դիվիդենտներ շահեին, ես ցավով պետք է նշեմ, կարծում եմ, դա չի ստացվելու»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

20:00 Օրակարգ․ Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները տեսանելի կլինեն ժամանակի ընթացքում․ Հակոբ Բադալյան
21:18 Գյումրիում կալանավորել են 3 անչափաս երեխաների մորը
13:55 Գիշերը Գյումրիում ծեծկռտուք է եղել. երկու հոգու տեղափոխել են ոստիկանության բաժին
16:21 Երևանում «Զիլ»-ը հարվածել է մոպեդին և մոտ 15 մետր քարշ տվել․ մոպեդավարը հոսպիտալացվել է
23:49 Բազալտե եզրաքարը ընկել է 7-ամյա տղայի վրա․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը
23:34 Այո, անեծքի հասցեատերը խոզերի երամակն է․ Միքայել Սրբազանը` Նիկոլ Փաշինյանին
22:49 Ոստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս վերցրեց. նախկին փոխոստիկանապետ
18:33 ԵՊՀ եպիսկոպոս դեկանին նրա ընկեր ռեկտորը ստիպում է ազատման դիմում գրել
16:05 Չի բացառվում, որ Արցախը նորից հայկական կդառնա
20:27 Փաշինյանն ու նրա թիմը «ֆենոմենալ» բանակցողներ են. զիջել են հնարավոր ամեն ինչ՝ դիմացը չստանալով ոչինչ