Մամուլ 2 տարի առաջ - 08:52 26-04-2024

Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

Տավուշի մարզի Կիրանցի հատվածում Վրաստան տանող ճանապարհը քանի օր է՝ գյուղացիները շարունակում են փակ պահել, փորձելով կանխել իշխանությունների ծրագիրը։

Կիրանցի հատվածում ճանապարհի մի մասը, մասնավորապես կամրջի հատվածը, ըստ հրապարակված քարտեզի, անցնելու է ադրբեջանական կողմի վերահսկողության տակ։

Սակայն երեկ առավոտյան գյուղի բնակիչներից ոմանք կամրջից վերեւ ավտոմեքենա են նկատել։ Բնակիչների մոտ կասկածներ են առաջացել, որ քաղաքական եւ ռազմական իշխանությունները մարտական հերթափոխի անվան տակ դիրքեր են բարձրացրել սակրավորների, որ այս հատվածն էլ ականազերծեն ու ապահով հանձնեն թշնամուն, ինչպես արեցին Ոսկեպարում։

Բնակիչներից մեկը մեզ պատմեց, որ գյուղից երեւում է նաեւ ծանր տեխնիկա, ինչը եւս վկայում է, որ դիրքերի քանդման գործընթացը սկսվել է։ Ի դեպ, երեկ մի ողբերգական լուր էլ ստացանք` ականազերծման աշխատանքներ կատարելիս զինվոր էր պայթել ականի վրա: ՊՆ-ից հավատացնում էին, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, բայց դրանում դեռ պետք է համոզվել: Այս ականազերծման աշխատանքներն ամենավրդովվեցուցիչն էին վերջին իրադարձությունների մեջ․ մարդիկ ասում էին՝ ականազերծում են, որ ոչ մի ադրբեջանցի զինծառայող չտուժի, որ եթե պայթեն, ապա հայ ականազերծողները պայթեն: Ալիեւն արդեն չի բավարարվում ականապատման քարտեզները պահանջելով, այլ ստիպում է, որ հայերն իրենց ձեռքով ականազերծեն իրենց իսկ դրած ականները եւ մաքուր ու անվտանգ հանձնեն իրեն:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը