Արտաքին Ներքին 4 տարի առաջ - 21:23 10-09-2022

Ես այս պատերազմում Ռուսաստանի կողմնակիցը չեմ, բայց ՌԴ-ն այլ ելք չուներ՝ բացի IKAO-ի կանոնների խախտումից․ Հակոբ Ճաղարյան

Միացյալ Նահանգները կոչ է անում Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին զգուշանալ՝ տեղեկացնելով, որ Դաշնային ավիացիոն վարչությունը իջեցրել է Ռուսաստանի օդային անվտանգության վարկանիշը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի քաղաքացիական ավիացիոն մարմինը չի համապատասխանում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության՝ IKAO-ի անվտանգության չափանիշներին ռուսական ավիափոխադրողների գործունեության վերահսկման համար։

Oragir.news-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն ասաց, որ առաջացած խնդիրները, իհարկե, տեխնիկական են, սակայն դրանց հիմքում քաղաքական պատճառներն են։

Նա նշեց, որ փետրվարի 24-ին Ուկրաինայի նկատմամբ սկսված ագրեսիայից հետո ամբողջ աշխարհը գնաց ՌԴ-ի դեմ պատժամիջոցների կիրառման։ Այդ թվում՝ հետ կանչվեցին լիզինգով տրված օդանավերը։

«Սակայն քանի որ ռուսական ավիապարկը հիմնականում կազմված է արևմտյան օդանավերից, դրանք հիմնականում բոինգներն ու էյրբասներն են, Ռուսաստանը չէր կարող դա անել։ Ընդունված կարգ է, որ օդանավերը իրենց կյանքի ընթացքում ունենում են տեխնիկական ուղեկցում։ Օդանավ արտադրողներն անընդհատ թարմացնում են և՛ օդանավերը, և՛ շարժիչները։ Ռուսական ավիաընկերությունները անջատել են օդանավերի տեխնիկական ուղեկցման փաստաթղթերի ստացումը։ Ցանկացած օդանավի թռիչքային պիտանելիության վկայական տալու համար պետք է արված լինեն տեխնիկական սպասարկման այն աշխատանքները, այն ռեգլամենտները, ինչ տալիս է արտադրողը։ ՌԴ-ն հիմա դրա հնարավորությունը չունի, սակայն ռուսական ավիացիոն իշխանությունը առանց համապատասխան տեխնիկական սպասարկման՝ թռիչքային պիտանելիության վկայականներ են տալիս արևմտյան արտադրության օդանավերին, ինչի իրավունը իրենք չունեն։ Պատկերացրեք՝ ինչ կկատարվի, եթե Ռուսաստանը կանգնեցնի իր բոլոր արևմտյան արտադրության օդանավերը, որոնք 800-ից ավելի են։ Ստացվում է՝ քաղաքական նպատակներով դադարեցվել է ռուսական օդանավերի սպասարկումը և ինչից հետևում են տեխնիկական խախտումները, որոնք չանել ՌԴ-ն չի կարող»։

Հարցին, թե այս իրավիճակում արդյո՞ք ռուսական ավիացիան կկարողանա դիմակայել, թե այդուհանդերձ կկանգնի կոլապսի առջև, Ճաղարյանը ներկայացրեց իրանական ավիացիայի օրինակը։

«Իրանը երկար տարիներ անջատված է եղել այդ համակարգերից։ Իրանը, չունենալով դրա իրավունքը, հնարավորություն է տվել իրանական ընկերություններին, որոնք որակյալ կարողանում են կատարել այդ տեխնիակական աշխատանքները, սպասարկել օդանավերը։ Արդյունքում, ոլորտը կոլապսի մեջ չհայտնվեց։ Հիմա դա հակասում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ստանդարտներին, բայց այդ նույն կազմակերպության ստանդարտներին հակասում է նաև քաղաքական շարժառիթներով երկրների օդանավերի տեխնիակական սպասարկումից հրաժարվելը»։

Նա ընդգծեց, որ եթե ՌԴ-ն այսօր 800 օդանավ վերադարձնի լիզինգատուներին կամ չշահագործի իր գնած օդանավերը, կկանգնի կոլապսի առաջ։

«Այնպիսի պետությունում, ինչպիսին Ռուսաստանն է հնարավոր չէ հրաժարվել ավիացիայից։ Երկրի տարածքն այնպիսին է, որ ձգվում է ավելի քան 10 հազար կիլոմետր։ Դա երկրագնդի կեսի չափ է, այսինքն՝ իրենք չեն կարող հրաժարվել ավիացիայից, հատկապես որ իրենք ունեն դժվար հասանելի կամ անհասանելի շրջաններ, որտեղ միակ ճանապարհը օդով է, հետևաբար Ռուսաստանը գնալու է IKAO-ի կանոնների խախտման, ինչն էլ անում է հենց առաջին օրվանից։ Ես այս պատերազմում Ռուսաստանի կողմնակիցը չեմ, բայց իմ կարծիքով՝ Ռուսաստանն այլ ելք չուներ։ Հետևաբար ես չեմ կարծում, որ ՌԴ-ն կկանդնի կոլապսի առջև, նրանց գործառույթները չեն համընկնի IKAO-ի պահանջների հետ, բայց միաժամանակ ավիացիոն ոլորտը չեն հասցնի կոլապսի»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները