Ներքին 4 տարի առաջ - 14:50 08-09-2022

Սուրեն Պապիկյանը ԱՄՆ է գնացել իր երազանքի՞ հետևից

Արդեն մի քանի օր է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱՄՆ-ում շրջագայությունների մեջ է, սակայն, թե ո՞րն է նախարարի ԱՄՆ մեկնելու պատճառը, թերևս հայտնի է միայն իրեն ու իր շրջապատին։

Պապիկյանը Միացյալ Նահանգներ է մեկնել 3 օր առաջ՝ սեպտեմբերի 5-ին, սակայն թե ի՞նչ նպատակով է անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ ունեցող երկրի պաշտպանության նախարարը անորոշ ժամկետով բացակայում երկրից, նախարարությունից չեն հայտնել, պարզապես բավարարվել են կարճ «աչքալուսանքով»․ « ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ»։

Այնուհետև ԱՄՆ-ում նախարարի այցի վերաբերյալ հաջորդ տեղեկատվությունը վերաբերում է նրան, որ նախարարը ԱՄՆ-ում այցելել է Կանզաս նահանգում գործող Սալինայի ուսումնական կենտրոն:

Կենտրոնում Պապիկյանը հանդիպել է Կանզասի ադյուտանտ գեներալ, Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Դեյվիդ Վեյշարի հետ։ Հաղորդագրության հաջորդ հատվածը ոչինչ չասող, շաբլոնային ձևակերպումներ են, թե համագործակցության հարցեր են քննարկել, Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել և այլն։

Այս հանդիպումից Պապիկյանը 4 հատ լուսանկար է հրապարակել։ Այնուհետ Պապիկյանը հանդիպել է Կանզասի նահանգապետ Լորա Քելիի հետ։ Սցենարը էլի նույնն է, Պապիկյանը բարձր է գնահատել ինչ-որ բաներ, նշել, որ Հայաստանն ու Կանզաը իրար հետ երկար տարիների համագործակցություն ունեն և այլն։

Նշենք, որ Կանզասը ընդամենը ԱՄՆ նահանգ է, իսկ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն։ Այս հանդիպումից Պապիկյանը հրապարակել է 7 լուսանկար։ Ի դեպ, խմբակային լուսանկարում Կանզասի նահագապետը նստած է իր աշխատասեղանի դիմաց, իսկ Սուրեն Պապիկյանն էլ նրա կողքը կանգնած է։

Զավեշտը շարունակվում է։ Հաջորդիվ Հայաստանի պաշտպանության նախարարը տեսանյութ է հրապարակել, որում ինքը ուղղաթիռում նստած է, մի ուղղաթիռ էլ ուղեկցում է իրեն։ Տպավորություն է ստեղծվում, թե Պապիկյանը իր կյանքում ուղղաթիռ չի տեսել, և ԱՄՆ-ում նրա երազանքը իրականացել է, կամ էլ Պապիկյանին թվում է, որ ինքն այնքան ազդեցիկ դեմք է, որ իրեն ուղղաթիռներով են ուղեկցում, բայց նահանգապետից բարձր ուրիշ ոչ մի պաշտոնյա իր հետ չի հանդիպում։

Ի դեպ, այդ ողջ ընթացքում Պապիկյանին ուղեկցել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը։ ԱՄՆ-ում աշխատանքային այցի 3 օրվա դրությամբ Պապիկյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է 11 լուսանկար, 1 տեսանյութ՝ ուղղաթիռից, տեսանյութին կից Պապիկյանը գրել էր․ « Աշխատանքային այցն ԱՄՆ շարունակվում է: Հանդիպումների մասին՝ հաջորդիվ»։

Կրկին հիշեցնենք, որ դեռևս հայտնի չէ, թե երբ է վերադառնալու նախարարը, և ի վերջո ինչի համար է նա գնացել ԱՄՆ։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է