Ներքին 3 ամիս առաջ - 14:35 01-07-2026

Հրաժարվեցի հաջողությունից հոլիվուդյան երազանքի համար. Դավիթ Թադևոսյանի խոստովանությունը ԱՄՆ-ի իրականության մասին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասան Դավիթ Թադևոսյանը, ով այս օրերին գտնվում է Հայաստանում, հյուրընկալվել է «Yelaket» հաղորդմանը և հանդես եկեհարցազրույցով։

Դերասանի ուշագրավ հայտարարություններին հետևել է նաև Oragir News-ը։

Զրույցի ընթացքում Դավիթն առաջին անգամ բացահայտ խոսել է տարիներ առաջ ԱՄՆ տեղափոխվելու իր ռիսկային որոշման, ամերիկյան մեծ սպասումների, իրականության հետ բախման, դաժան հիասթափությունների և այսօրվա գործունեության մասին։

Դավիթ Թադևոսյանի խոսքով՝ երբ ինքը որոշեց ընտանիքի հետ տեղափոխվել Միացյալ Նահանգներ, Հայաստանում իր դերասանական կարիերան գտնվում էր ամենաբարձր հաջողության կետում։ Այդուհանդերձ, նա թողեց ամեն ինչ և հանուն հոլիվուդյան մեծ ֆիլմերում նկարահանվելու երազանքի՝ մեկնեց օվկիանոսից այն կողմ։

Սակայն ամերիկյան իրականությունը լիովին այլ էր։ Շուտով դերասանը հասկացել է, որ քասթինգների ու դերերի սպասումը կարող է ամիսներ տևել, իսկ կյանքը տեղում չի կանգնում, և ընտանիքը պահել է պետք.

«Անկեղծորեն պետք է խոստովանեմ՝ սպասումներս ու իրականությունը բացարձակ չհամընկան։ Դա ինձ համար չափազանց հիասթափեցնող փորձառություն էր։ Ընտանիքիս եկամուտն ապահովելու համար ստիպված եղա զբաղվել ամենատարբեր աշխատանքներով»,- պատմել է դերասանը։

Չնայած հոլիվուդյան հիասթափությանը՝ Դավիթը չի դադարել ստեղծագործել։ Այսօր նա ԱՄՆ-ում նկարահանում է կարճամետրաժ ֆիլմեր և բեմադրում ներկայացումներ։

Դերասանի խոսքով՝ այսօր այդ ինքնուրույն գործունեությունը դարձել է ոչ միայն իր, այլև ԱՄՆ-ում բնակվող բազմաթիվ այլ հայ դերասանների փրկությունն ու հիմնական զբաղմունքը, որպեսզի կարողանան հեռվում պահել կապը հայ արվեստի հետ։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է