Ներքին 4 տարի առաջ - 17:33 06-09-2022

Թատերաբեմը՝ որպես քաղաքական թատրոն վերադառնալու ուղի. Մարությանի աֆիշայի մեսիջները և չիրականացված ամբիցիաները

Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը վերադարձել է թատերաբեմ, թեեւ երբեք էլ դուրս չէր եկել թատերաբեմից: Քաղաքական թատրոնում նա եւս կառավարում էր թատերական հմտություններով:

Երեկվանից հանրային քննարկումների կիզակետում նրա ներկայացման անոնս է, որի տոմսերը արագորեն սպառվեցին ժամերի ընթացքում, նախկին սիրված դերասանը նույնիսկ մի քանի նոր ներկայացում ավելացրեց եւ այլն:

Այս հողի վրա լուսավորականներն էին նեղսրտել, թե ինչու անոնսում Մարությանը հիշատակեց Մարուքյանին, նաեւ լրագրողներին էին նեղսրտել, ընդ որում՝ իրավացիորեն, փաստորեն պաշտոնից դուրս գալուց հետո անգամ նախկին քաղաքապետը իր ծաղրական, քամահրական վերաբերմունքը մեդիայի նկատմամբ չի փոխել, ասվածի վկայությունը հրապարակված տեսանյութի մեջ տեղ գտած կտորներն են՝ թերթերի անուններով, ընտրված հարցերով...:

Ինչեւէ, ո՞ւմ է հուզել եւ հետաքրքրել այս ներկայացումը, ՔՊ-ականները գնալո՞ւ են՝ լսելու սեփական վոյսերը, գուցե նախկիննե՞րն են գնալու վայելելու ազգին սեւ-սպիտակ բաժանած նախկին քաղաքապետի բեմելը՝ պարզ կլինի ներկայացման օրը: Սակայն մեր ուշադրությունը գրավեց մեկ այլ հանգամանք:

Ներկայացման աֆիշան, որի մեջ առաջինը աչքի է զառնում Մարությանի նկարը եւ ընդգծված, մեծ տառերով ՔԱՂԱՔԱՊԵՏԸ բառը: Սա նշանակում է, որ Մարությանը դեռ չիրականացված երազանք ունի, քաղաքապետի պաշտոնին վերադառնալու ցանկությունից ոչ մի ձեւ չի կարողանում ազատվել, կարող է անգամ տանը քաղաքապետ գրությամբ շապիկով է շրջում:

Բայց այս պոստերը ոչ միայն Մարությանը չիրականացված երազանքների, զսպված ամբիցիաների մասին է, այլ, ինչպես ասում են՝ քայլ ձիով, թատերաբեմը՝ որպես քաղաքական թատրոն վերադառնալու ուղի: Թերեւս Մարությանը մտածել է՝ ինչո՞վ է պակաս Ավինյանից, որ ուր ասես գնում եւ ներկայանում է քաղաքապետի թեկնածու՝ Սուրմալուի ավերակներից մինչեւ վարչական շրջաններ, գործարաններ, ուսումնական հաստատություններ:

Ինքն էլ որոշել է իր աֆիշան «տնկել» քաղաքում մեկ-երկու տարի, հիշեցնել մարդկանց, թե ով էր ՔԱՂԱՔԱՊԵՏԸ՝ նախկին սիրելի դերասանը, ազդել նրանց ենթագիտակցության վրա եւ իհարկե, ստանալ քվե: Այնպես որ Մարությանը ոչ թե վերադարձել է թատրոն, այլ շարունակում է մնալ քաղաքական թատրոնում, ներկայացումն էլ ոչ այլ ինչ է, քան քարոզարշավի մեկնարկ:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան