Մամուլ 4 տարի առաջ - 08:18 03-09-2022

Ռուբեն Վարդանյանը նշանակվելու է Արցախի պետնախարար․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Գործարար Ռուբեն Վարդանյանը նախօրեին հայտարարեց, որ հրաժարվում է ռուսաստանյան քաղաքացիությունից եւ որոշել է բնակություն հաստատել Արցախում: Նաեւ կոչ արեց հայերին՝ տեղափոխվել եւ շենացնել Արցախը։ Արցախյան մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Վարդանյանն Արցախում շարքային քաղաքացու կարգավիճակում չի լինելու, նրա ներուժը փորձելու են օգտագործել կառավարման համակարգում։

Մեր տեղեկություններով, նա առաջիկայում նշանակվելու է Արցախի պետնախարար։ Սա Արցախի վարչապետի պաշտոնն է, որն այժմ զբաղեցնում է Արտակ Բեգլարյանը: Ավելի վաղ Ռուբեն Վարդանյանը հանդես էր եկել Արցախի անվտանգության ու զարգացման աջակցության համահայկական ճակատ ստեղծելու առաջարկով: Նա ներդրումներ է անում Արցախում եւ մտերիմ հարաբերություններ ունի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան