copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:34 18-11-2022

Ալիևը երկու վախ ունի, որից մեկը Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի պետնախարար նշանակումն է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրում ընդգրկվեն Արցախում բնակվող հայերին վերաբերող հարցեր։

Հարցազրույցի վերաբերյալ Արցախից կարծիք լսելու համար կապվեցինք Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վահան Բադասյանի հետ։ Oragir.news-ի հետ զրույցում Բադասյանն ասաց.

«Գիտակցելով այս ողջ էությունը կոնֆլիկտի, ամեն ինչի տիրապետող մարդ, այս տասնամյակների կոնֆլիկտն ուսումնասիրելով՝ գալիս եմ այն եզրակացության, որ Ալիևի ասածները ցնդաբանություններ են։

Ինչից են առաջացել այդ կոնֆլիկնտ ու պատերազմները։ Իհարկե, Ալիևն անտեսում է բուն պատճառն ու ասում, որ այդ ամենը մենք անտեսենք ու գանք խաղաղության։ Նման բան չի լինում աշխարհում, չի էլ եղել, դա տրամաբանական չէ։

Ալիևի ասածն իսկապես ցնդաբանություն է, բա ինչի՞ համար է պատերազմ եղել։ Առանց Արցախի հարցի կարգավորման, հնարավոր չէ Ադրբեջանի ու Հայաստանի միջև կնքվի խաղաղության պայմանագիր։ Բայց նա դա ասում է հաղթողի տեսակետից։ Իսկ թե ինչու է ասում, ամեն մեկս կարող ենք այլ կերպ մեկնաբանել, բայց, ընդհանուր առմամբ, դա ցնդաբանություն է և հեռու իրականությունից»։

Ալիևը շեշտել է, որ Հայաստանը Պրահայում և Սոչիում համաձայնել է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչը նշանակում է, որ դա վերաբերում է Ադրբեջանի «ողջ տարածքին»։

Նրա խոսքով՝ Հայաստանը ցանկանում է, որ պայմանագրում ներառվեն նաև արցախահայությանը վերաբերող հարցերը, ինչը «հնարավոր չէ»։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարությանը, որ Բաքուն պատրաստ է խոսել «Ղարաբաղում ապրող հայերի հետ», որի մասին գրել է ԱՊԱ գործակալությունը՝ նշելով, որ «Մենք պատրաստ ենք խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ, բայց ոչ այնպիսի մարդկանց, ինչպիսին Մոսկվայի կողմից ուղարկված Վարդանյանն է, որն ուղարկվել է շատ հստակ օրակարգով»՝ Բադասյանն ասաց. «Դա էլ լկտիության մի այլ տեսակ է, այսինքն ի՞նչ է նշանակում խոսել Ղարաբաղի ցանկացած ժողովրդի հետ։ Դա պրակտիկայում մնորմա՞լ է, 150 հազար մարդու հետ պրակտիկորեն ո՞նց է հնարավոր շփվել։

Ինքն ուղղակի վախենում է դրանից, վախենում է այն քայլից, որ Ռուբեն Վարդանյանը կատարել է այդ հզոր քայլը հայրենասիրական, և դա իրենց դուր չի եկել ու իրենք ամբողջ քարոզչամեքենայով ու ամեն ինչով փորձում են սևացնել նրան։ Ալիևը վախեցել է։ Ալիևը երկու վախ ունի, որից մեկը՝ Ռուբեն Վարդանյանի նշանակումն է, այսինքն՝ նա չի ուզում դեմ առ դեմ խոսել Ռուբեն Վարդանյանի հետ։

Ավելի ճիշտ, նա ուզում է խոսել, բայց ոչ Ռուբեն Վարդանյանի հետ, քանի որ Վարդանյանը մի անձնավորություն է, նրա շուրջ հիմա ով ինչ ուզում է ասի, ում շուրջ կարող են հավաքվել մարդիկ։ Նա գիտե՞ք ինչ կերպար է, մոտավոր Ավոյի նման կերպար է, Արցախում չընդունեցին նրան, նա երբ եկավ Արցախ,հետո արդեն ընդունվեց։

Հիմա Ռուբեն Վարդանյանն է, սկզբից ինչ որ բաներ ասացին, որ ամերիկացու շպիոն է, ռուսաստանի շպիոնն է, բայց հետո վերջապես հասկացան, որ, չէ՛, էս մարդը պարզապես միլիարդատեր, ոչ թե միլիոնատեր, ով ծիծաղելի է անգամ ասել, որ եկել է Արցախում փողեր լվանա, չգիտեմ ինչ, բիզնես անի։

Հասկացան, որ մարդը եկել է այնտեղ, ու չի կարող իր միլիարդները երջանիկ ձևով ծախսի, քանի որ իր հայրենիքը դժբախտության մեջ է, և դա ամեն մի բարոյական մարդու կողմից հստակ տեսակետ է, չի կարող բարոյական մարդն ապրել երջանիկ, երբ իր հայրենքիը դժբախտության մեջ է։

Պարզ բան, դա շատ հզոր հարց է, ու շատ հզոր կերպար է նա, որ նրանից վախեցան մեր թշնամիները և իրենց խնդիրը նսեմացնելն ու ոչնչացնելն է այդ կերպարը»։

Նշենք, որ ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետնախարար։
adv_banner

Ամենից շատ դիտված

15:15 Ռուբեն Հախվերդյանը թող իր խմիչքների մասին մտածի․ Արամո
12:30 Փոքր Մասրիկում սուգ է. շուրջ 2 տարի առաջ զոհված Շիրազին հողին են հանձնում
13:20 Ջիվանու, Շերամի երգերը իր համար հայկական չե՞ն. Մրոն արձագանքել է Ռուբեն Հախվերդյանին
22:00 Իմ դիակի վրայով թող քանդեն․ թույլ չեմ տա՝ որդուս նկարը հանեն. զոհվածի մայր
23:43 Օրինախախտ «յաշիկավարները» ՔԿ-ի «քթի տակ» սպասում էին, թե երբ են Արաբկիրի թաղապետին տեղափոխելու դատարան․ shamshyan.com
08:18 Որ դեսպանատունն է խայտառակ պատասխան տվել Բագրատ Սրբազանին․ Հրապարակ
18:00 Կարիճներն իրար են գզռտում․ Արսեն Թորոսյանը Նիկոլի օրինակով ուժայիններին շանտաժ է անում
14:40 Դիլիջանում ավտովթարից վիրավորված 2 և 4 տարեկան երեխաներին տեղափոխել են Երևան․ նոր մանրամասներ
23:25 Ինչո՞ւ է ՔՊ-ականը հայելու մեջ ցնցոտիավոր ջադու տեսնում
22:08 Ողբերգական դեպք՝ Երևանում․ ծեծի ենթարկված օտարերկրացին հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com

Ձեզ գուցե հետաքրքրի