copy image url
Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 16:22 17-11-2022

Պատրաստ ենք խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ, բայց ոչ այնպիսի մարդկանց, ինչպիսին Մոսկվայի կողմից ուղարկված Վարդանյանն է. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է խոսել «Ղարաբաղում ապրող հայերի հետ»: Այս մասին գրում է ԱՊԱ գործակալությունը:

«Մենք պատրաստ ենք խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ, բայց ոչ այնպիսի մարդկանց, ինչպիսին Մոսկվայի կողմից ուղարկված Վարդանյանն է, որն ուղարկվել է շատ հստակ օրակարգով»,- ասել է Ալիևը։

Ալիևն այս մասին ասել է՝ ընդունելով Արևելյան գործընկերության հարցերով ԵՄ հատուկ բանագնաց Դիրկ Շյուբելի գլխավորած պատվիրակությանը։

Նշենք, որ ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետնախարար:

Ձեզ գուցե հետաքրքրի