Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 00:03 03-09-2022

Մի քանի ժամում պարեկային ծառայության ոստիկանները հայտնաբերել են 118 իրավախախտի

Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները պարբերաբար շարունակում են ուժեղացված ծառայությունները։ Հերթականը օգոստոսի 31-ի երեկոյան էր։

«Մի քանի ժամում պարեկային ծառայության ոստիկանները հայտնաբերեցին 118 իրավախախտի: Նրանց նկատմամբ կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, իսկ 15 մեքենա տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք։

4 վարորդ տրանսպորտային միջոցը վարում էր ոչ սթափ վիճակում, 12-ը՝ առանց վարորդական իրավունքի վկայականի, 16-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 39-ը՝ առանց ամրագոտու, 26-ը վարելիս օգտագործել են ծխախոտային արտադրատեսակ, իսկ 36 մեքենա չէր անցել տեխզննություն։ 3 հետիոտնի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն՝ ոչ սահմանված վայրով փողոցը հատելու համար։

Խուլիգանության, վիճաբանության և ոստիկանի օրինական պահանջը չկատարելու կասկածանքով ոստիկանության բաժիններ են բերվել մի քանի անձինք։

Նմանօրինակ միջոցառումները շարունակական են»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
21:49 Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը դադարեցվում է. ինչ է լինելու բուժանձնակազմի հետ
18:48 Մեր պայքարը ոչ միայն Սամվել Կարապետյանի համար է, այլև հայ ազգի ու պետականության. Հայկ Ֆարմանյան
22:06 Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում
17:21 Հայաստանի քաղաքացին մեղր է ուտում, բայց չգիտի, որ դրա մեջ անտիբիոտիկների բարձր մակարդակ կա
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար