Ներքին 3 տարի առաջ - 13:12 25-08-2022

«Մեր երկրները ձևավորել են ջերմ հարաբերություններ»․ Խաչատուրյանը շնորհավորել է Ուրուգվայի նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահ Լուիս Ալբերտո Լակալե Պոուին:
Ուղերձում ասվում է.
«Շնորհավորում եմ Ձեզ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ վերջին 30 տարիների ընթացքում, մեր երկու երկրները ձևավորել են ջերմ հարաբերություններ, զարգացրել են երկկողմ բարեկամական կապեր:
Ուրուգվայի մեծաթիվ հայ համայնքը, որը զգալի դերակատարում ունի Ուրուգվայի հասարակական-քաղաքակական կյանքի բոլոր ասպարեզներում, ևս կարևոր խթան է մեր միջպետական փոխգործակցության զարգացման և ամրապնդման գործում:
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կհաջողվի նոր լիցք հաղորդել մեր հարաբերություններին՝ ի շահ մեր ժողովուրդների։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Ուրուգվայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը