Ներքին 1 տարի առաջ - 10:15 25-08-2025

Բարձր ենք գնահատում մեր երկու պետությունների միջև առկա բարեկա­մական հարաբերությունները․ Փաշինյանը՝ Ուրուգվայի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Ժամանդու Օրսիին ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով: Ուղերձում ասված է.

«Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ՝ խաղաղության և բարգավաճման մաղթանքներ հղելով բարեկամ Ուրուգվային և ուրուգվայցի ժողովրդին:

Բարձր ենք գնահատում մեր երկու պետությունների միջև առկա բարեկա­մական հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա: Այդ հարաբերությունների բնույթի և բովանդակության մասին են փաստում քաղաքական սերտ երկխոսությունն ու բարձրաստիճան փոխայցելությունները, որոնք հնարավորություն են տալիս նախանշել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում մեր երկրների միջև համագործակցության հետագա զարգացման ուղիները։
Օգտվելով այս պատեհ առիթից՝ վերահաստատում եմ Ձեզ համար ընդունելի ժամկետներում Հայաստան պաշտոնական այց կատարելու իմ հրավերը»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում