Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 10:30 22-08-2022

Արցախի պետական կառավարման համակարգն այլևս ունակ չէ արդյունավետ կառավարելու այն բոլոր ռիսկերը. Աբրահամյան

«Արցախի պետական կառավարման համակարգն այլևս ունակ չէ արդյունավետ կառավարելու այն բոլոր ռիսկերը՝ անվտանգությունից մինչև երկրի բնականոն զարգացում, որոնք այսօր և առաջիկա տարիներին կախված են լինելու Արցախի գլխին»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Այստեղ խնդիրը համակարգային է և նոր իրավիճակներում այն պետք է արմատական վերափոխումների ենթարկվի։
Արցախում առաջիկայում սահմանադրական փոփոխությունների գործընթաց է սպասվում, որի աշխատանքները դեռ տարեսկզբին են մեկնարկել, սակայն այդ փոփոխությունները, չնայած մի քանի առանցքային վերանայումներ են ենթադրում, սակայն գլխավոր սպառնալիքների դիմակայման, չեզոքացման և ռիսկերի կառավարման խնդիրը չեն լուծում։
ՀՀ-ում 2018-ին սկիզբ դրված Արցախի օտարման գործընթացը, 44-օրյա պատերազմի ողբերգական հետևանքները ու ՀՀ իշխանությունների՝ ԼՂ հակամարտության հարցում ունեցած դիրքորոշումն Արցախին ստիպում է ամբողջությամբ վերանայել ներքին քաղաքականությունից, տնտեսությունից մինչև պետական համակարգում եղած ստատուս քվոն և անցնել ճգնաժամային կառավարման։
Սա ենթադրում է և՛ համակարգային, և՛ գաղափարական, և՛ գլխավոր դերակատարների ռադիկալ փոփոխություն»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան