Ներքին 4 տարի առաջ - 15:06 18-08-2022

Նախարար Խանումյանը, խախտելով օրենքը, մինչ օրս չի պատասխանել հարցմանը․ Արսեն Բաբայան

Մամուլից հայտնի դարձավ, որ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Բերձոր, Աղավնո և այլ համայնքներում հանդիպել է բնակչությանն ու հորդորել, որ մինչև սահմանված ժամկետի ավարտը նրանք լքեն իրենց բնակավայրերը, քանի որ դրանք հանձնվելու են Ադրբեջանական Հանրապետությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

Նա հավելում է․ «Նույն տեղեկության համաձայն՝ նախարար Խանումյանը բնակչությանը հայտնել է նաև, որ պետական
միջոցների հաշվին նրանց տրամադրվելու է ֆինանսական օգնություն, սակայն պայմանով, որ վերջիններս իրենց բնակավայրերը լքելուց չեն այրի կամ վնասի Ադրբեջանական Հանրապետությանը թողնվող տները և շինությունները։

Այս առնչությամբ 10 օր առաջ Խանումյանին պաշտոնական հարցում եմ ուղարկել առաջադրելով հետևյալ հարցերը.

1) արդյոք ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Արցախի Հանրապետության Աղավնո, Բերձոր և այլ համայնքներում հանդիպել է բնակչությանը, որի ընթացքում նրանց հորդորել է
սահմանված ժամկետում լքել իրենց բնակավայրերը,

2) արդյոք այդ հանդիպման ընթացքում նախարար Հայկ Խանումյանը բնակչությանը հայտնել է, որ այլ տարբերակ նրանք չունեն և թշնամու կողմից ֆիզիկապես չոչնչանալու համար պետք է լքեն իրենց բնակավայրերը,

3) արդյոք լքվող համայնքների բնակիչներին նախարար Խանումյանը հայտնել է, որ պետական միջոցների հաշվին նրանց տրամադրվելու է աջակցություն, օգնություն կամ որևէ այլ հատուցում։ Եթե այո, ապա դրանք ինչ հատուցումներ կամ
աջակցություններ են,

4) արդյոք նախարար Խանումյանը հայտնել է բնակչությանը, որ սույն հարցման 3-րդ կետում նշված հատկացումները կարող են տրամադրվել այն պայմանով, որ բնակավայրերը լքող բնակիչները չեն ոչնչացնի, այրի կամ վնասի թողնվող տները, շենքերը և այլ գույք։ Եթե այո, ապա խնդրում ենք հայտնել, թե ինչ իրավական հիմքով կամ ում կողմից է այդպիսի պահանջ սահմանվել։

Նախարար Հայկ Խանումյանը, խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» Արցախի Հանրապետության օրենքը, մինչ օրս չի պատասխանել հարցմանը»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին