Արտակ Պաստաֆարիան Գաբոյանի ֆեյսբուքյան գրառումը.
ՀՀ նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքում սենց կետ կա։
-----------
Գ Լ ՈՒ Խ 2
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
Հոդված 3. Հանրային քննարկումների ներկայացվող նախագծերը
1. Օրենսդրական ակտերի նախագծերը ԵՆԹԱԿԱ են հանրային քննարկման, բացառությամբ միջազգային պայմանագրի վավերացման (դրան միանալու) մասին օրենքի նախագծի:
----------
Որպես ՀՀ ԱԺ նախագահ ձեզ տեղյակ եմ պահում, որ ՀՀ ներքին գործերի նախարարություն - Ministry of Internal Affairs of Armenia-ը խախտելով էս օրենքը, ԱԺ ներկայացրել ա նախագիծը, որը ես բնութագրում եմ որպես «Ալկաշներին պռավա ծախելու», կամ ավելի գրագետ շարադրանքով «Հարբեցողներին վարորդական իրավունքը վաճառելու» նախագիծ։
Վստահ եմ շատ լավ գիտեք, թե որ նախագծի մասին ա խոսքը։
Քանի որ էս նախագծի հանրային քննարկում չի կազմակերպվել, կոչ եմ անեմ հետ ուղարկել նախագիծը, որ ԱԺ ներկայացնեն ՄԻԱՅՆ պատշաճ հանրային քննարկում կազմակերպելուց հետո, ինչպես պահանջում ա օրենքը։
Էս պահին, որպես հանրային քննարկում ներկայացնում են e-draft հարթակում նախագծի նախնական տեղադրումը, այն դեպքում, որ նախարարությունը համառորեն չտեսնելու է տվել հարթակում բարձրացված բոլոր հարցերն ու առաջարկությունները։
Այսինքն վստահ կարող եմ պնդել, որ հանրային ՔՆՆԱՐԿՈւՄ որպես այդպիսին պարզապես չի կազմակերպվել։
------------
ՀՀ արդարադատության նախարարություն/Ministry of Justice of Armenia, թեև ձեզ գրությունն արդեն ուղարկել եմ, բայց հրավիրում եմ ձեր ուշադրությունը, որ այս նախագիծը, շրջանցելուց օրենքով պահանջվող փուլը, արդեն ներկայացվել է ԱԺ լսումների։
Պահանջում եմ հետ կանչել նախագիծը, պատասխանատվության ենթարկեն պատասխանատու մարմին, ՀՀ օրենքը խախտելու համար, ու կազմակերպել լիարժեք քննարկումներ, օրենքի տառին համապատասխան։
ՀՀ գլխավոր դատախազություն, հրավիրում եմ նաև ձեր ուշադրությունը։