Ես հենց սկզբից էլ ասել եմ, որ նա մեզ ծախելու է, էդպես էլ կա, նա մեզ ծախել է․ հադրութցի կին

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:01 13-10-2022
Եթե ոչ մի բան չեն կարողանում անել, որ մեր սոցիալական խնդիրները լուծեն, թող գոնե մեր տների փոխհատուցումները տան, գոնե մի այգի մեզ համար առնենք. ամեն օր գալիս են տան վարձ են բարձրացնում, դուրս են հանում տներից։ Այս մասին այսօր կառավարության մոտ ակցիայի ընթացքում ասաց հադրութցի կանանցից մեկը։

«Մեր ղեկավարը հայոց պատմություն չի կարդացել, լավ ծովից-ծով Հայաստանը չկա չէ, ոչ Հայաստան կա, ոչ ծով, մի բուռ բան է մնացել, դա էլ թող տա պրծնի»։

Դիտարկմանը, թե շատերը ցանկում են վերադառնալ Հադրութ՝ կինն ասաց, որ եթե Հադրութը տան մեզ՝ կվերադառնա։

«Բայց առանց թուրքի, Հադրութում թուրք երբեք չի եղել, ու ոչ էլ պետք է լինի, թուրքը մեզնից վախենում էր, էնտեղ գործ չունի: Բաքուն 100 տարեկան է, Սումգայիթը՝ 80 տարեկան է, Բաքուն հայերն են ստեղծել, Բաքվում առաջին նավթը հայերն են հանել, հիմա ուր է դա, ամենը թուրքի ձեռքն է։

Բայց մենք հիմա նման ենք անգլուխ ձիավորի: Նա, որ նստեց, ես հենց սկզբից էլ ասել եմ, նա մեզ ծախելու է, էդպես էլ կա, նա մեզ ծախել է»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC