Ներքին 4 տարի առաջ - 20:53 27-06-2022

Ես՝ որպես ազատ մարդ, արձանագրում եմ իմ առնելու և ծախելու իրավունքի ոտնահարումը․ բժիշկ

Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հուլիսի 1-ից, ինձ, հազարավոր այլ բժիշկների հետ միասին, որպես առողջապահական ծառայություն մատուցողի այլևս արգելվում է ուղղակի, առանց միջնորդի վարձատրվել, իմ կատարած ծառայության դիմաց: Իսկ ինձ դիմած բոլոր մարդկանց արգելվում է առանց միջնորդների օրինական ձևով վճարել, իրենց ստացած ծառայության դիմաց: Այսպիսով, ըստ սահմանված օրենքի, այսուհետ Ես պարտավոր եմ իմ վարձատրությունից, բացի պետությանը տված հարկը, վճարել նաև ինչ որ բանկիրների, հենց էնպես, միայն այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը էդպես է որոշել, իսկ իմ հիվանդը պարտավոր է, ինձ վճարելուց բացի վճարել տերմինալների բիզնեսով զբաղվողներին, հենց էնպես, միայն այն բանի համար, որ Նիկոլի բանկա-բութուլկեքն էդպես են որոշել:
Դեռ հայտարարում եմ, որ Ես՝ որպես ազատ մարդ, արձանագրում եմ իմ առնելու և ծախելու իրավունքի ոտնահարումը, ու նկատում եմ, որ այլևս զրկված եմ լինելու իմ պես ազատ մարդկանց հետ ունենալ ուղղակի ֆինանսական հարաբերություններ, առանց երրորդ կողմի իմացության (պետությունը չհաշված), առանց երրորդ կողմի միջնորդության, առանց երրորդ կողմին հարստացնելու:
Կոխեմ էս տեսակ օրենքն ու էս տեսակ իշխանությունը»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը