Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:17 05-04-2023

Անահիտ Մանասյանը ներքաշվել է հանցագործության մեջ՝ խախտելով Սահմանադրությունը և Դատախազության մասին օրենքը․ Էդգար Ղազարյան

Այն, ինչ տեղի ունեցավ երեկ՝ ոչ մի ընդհանրություն չուներ քննարկման հետ, դա խուլիգանական վարքագիծ էր, երեկվա քննարկումը տապալվել է իշխանական պարտգամավորների անհատական և խմբային խուլիգանական վարքագծի, իշխանական լիազորությունների չարաշահման և պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու հետևանքով։ Այսինքն, կարող ենք արձանագրել, որ երեկ հանձնաժողովի նիստ չի կայացել։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՄԻՊ ընդդիմության թեկնածու Էդգար Ղազարյանը։

«Այն, որ իշխանական պատգամավորների մեջ իրենց կարգավիճակին չհամապատասխանող մարդիկ կան՝ ես այդ մասին գիտեի, բայց ես երբեք չէի մտածի, որ պետք է մարդու իրավունքների վերաբերյալ խնդիրները քննարկվի քրեական ենթամշակույթ կրող, հարբեցող, նարկոմանների հետ։ Ես հայտնվել էի ինձ համար մի անհասկանալի միջավայրում։ Ես մտածում էին, որ գնում եմ ԱԺ, անկախ նրանից մարդը խմիչքի, թմրանյութի նկատմամբ հետաքրքրություն ունի, թե ոչ, այնուամենայնիվ, ծառայողական պարտականությունները կատարելիս մարդը պետք է մի քիչ զսպվածություն ցուցաբերի, բայց իմ համար դա մշակությանին շոկ էր»։

Դիտարկմանը, թե վստահ էր, որ ՔՊ-ականները միաձայն իրեն են ընտրելու, մինչդեռ երեկ հակառակ պատկերն էր՝ նա նշեց, որ նման վստահություն հայտնել է այն ժամանակ, երբ միայն իր թեկնածությունն էր առաջադրված։ «Այդ ժամանակ վստահ էի, որ ինձ ընտրելու են։ Երբ առաջադրվեց տիկին Մանասյանի թեկնածությունը՝ մտածում էի, որ քննարկման արդյունքում ես հույս ունեի, որ տիկին Մանասյանը ինքնաբացարկ կհայտնի, քանի որ իր թեկնածությունը չի համապատասխանում Սահմանադրության պահանջներին։ Քննարկումը չէր ենթադրելու, որ տիկին Մանասյանի թեկնածությունն առաջադրվելու է ու իր օգտին քվեարկելու են, քննարկումը ենթադրելու էր, որ տիկին Մանասյանը հրաժարական կտա։ Բայց բացի նրանից, որ տիկին Մանասյանը հրաժարական չտվեց՝ Սահմանադրությանը համապատասախան, այլև ինքը ներքաշվեց հանցագործության մեջ՝ խախտելով նաև Դատախազության մասին օրենքը։

Դատախազության մասին օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետը հստակ սահմանում է, որ դատախազը տեղական և պետական մարմինների ընտրությունների ժամանակ պետք է մասնակցի որպես միայն ընտրող և պահանջվում է դատախազի չեզոքություն, դատախազը իրավունք չունի մասնակցելու քաղաքական գործընթացի, իսկ տիկին Մանասյանը, դեռևս շարունակում է պաշտոնավարել գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում, ազատված չէ իր զբաղեցրած պաշտոնից և մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությանը ոչ թե ընտրող, այլ որպես թեկնածու։

Այսինքն, ես երեկ բարձրաձայնել եմ, ասել եմ, որ իրենք ապօրինություն են կատարել ու սա շատ կարևոր հանգամանք է, քանի որ դատախազը պագտամավորին անձեռնմխելիությունից զրկելու իրավասություն ունի։ Այսինքն, պատգամավորները կաշկանդված են՝ գործող դատախազի հանդեպ կարծիք հայտնելիս։ Օրինակ, ես չեմ կարող իրենց նկատմամբ որևէ պատժամիջոց կիրառել, իսկ իրենք կարող են։ Առավել ևս ՔՊ-ի պատգամավորները, որոնք բազմաթիվ ենթադրյալ հանցագործություններ են կատարել, իրենք գիտեն դրա մասին և ամեն րոպե սպասում են, որ դատախազը իրենց նկատմամբ վարույթ հարուցի։ Իսկ այս դեպքում՝ գործող գլխավոր դատախազը պարբերաբար հայտարարում է, որ ընկերական հարաբերություններ ունի Մանասյանի հետ։ Այսինքն՝ երեկ քննարկում տեղի չի ունեցել»։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»