Ներքին 4 տարի առաջ - 14:18 11-08-2022

Անբավարար տեխնիկական վիճակով բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման քննարկումներն ընթացքի մեջ են

Անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգմանն ուղղված քննարկումները շարունակվում են: Հերթական հանդիպումը տեղի է ունեցել քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի մոտ՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի հետ՝ Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուների մասնակցությամբ: Այդ մասին հայտնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից:

Հանդիպման ժամանակ քննարկվել են ինչպես վթարային բնակֆոնդի հիմնախնդրի լուծման հնարավոր ուղղությունները, այնպես էլ սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման շրջանակներում վթարային շենքերի բնակիչների ժամանակավոր վերաբնակեցման հնարավորությունները:

Քննարկման արդյունքում արձանագրվել է խնդրի կանոնակարգումը երկրի տնտեսական, քաղաքաշինական, սոցիալական բնագավառների կարիքների ու ներդրումային հնարավորությունների հետ համադրելու անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա մշակել առավել հասցեական և արդյունավետ մոտեցումներ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ