Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:00 02-06-2025

Ալավերդու բնակֆոնդի խնդիրները վերջ չունեն

Ալավերդի քաղաքում բնակֆոնդի պահպանումը բարդ խնդիր է: Քաղաքն ունի 183 բազմաբնակարան շենք, որոնցից շատերը սպասում են տանիքների նորոգման իրենց հերթին: Տարբեր տարիներին պետական, համայնքային միջոցներով եւ բնակիչների 10 տոկոսի չափով ներդրմամբ քաղաքում հիմնանորոգվում են տանիքներ:

2024-ին 11 բազմաբնակարան շենքի տանիքներ ու շքամուտքեր են հիմնանորոգվել՝ 347 մլն դրամ ընդհանուր արժեքով: Այս տարի ի ուրախություն բնակիչների հիմնանորոգված շքամուտքերում աշխատանքներ է կատարել նաեւ ՀԷՑ-ը: Նորոգումից հետո տեղադրվել են հաշվիչների նոր տուփեր, հին ու մաշված ու կախված մալուխները փոխարինվել են նորերով՝ ավելի անվտանգ ու գեղեցիկ դարձնելով մքամուտքերը:

Սարահարթի 1/11 շենքի բնակիչները, որ տարիներ շարունակ ահազանգում էին իրենց կաթող տանիքի մասին, հիմա գոհ են,որ անվտանգ շքամուտքեր ու ամուր տանիք ունեն:Սակայն նշում են, որ նախագծով նախատեսված էր նաեւ շքամուտքերի առաջին հարկերի սալիկապատում,որը առայժմ չի իրականացվել, թեեւ աշխատանքները գրեթե ավարտված են:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ