Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 22:46 03-08-2022

Պատերազմ է սկսվել, 2 զոհ ունենք, հայրենիք ենք տալիս, բայց մարդիկ նստած են ռեստորաններում, ո՞ւր է ընդդիմություն կոչվածը․ քաղաքացի

«Սա պետք է վերջի սկիզբը լինի։ Այսպես չի կարող շարունակվել։ Պատերազմ է սկսվել, 2 զոհ ունենք, հայրենիք ենք տալիս, բայց մարդիկ նստած են ռեստորաններում, ո՞ւր է ընդդիմություն կոչվածը, կոչ եմ անում այսօր բոլորին՝ հավաքվել այստեղ»։ Այս մասին Կառավարության դիմաց շտապ հավաքի ընթացքում Oragir.news-ի հետ զրույցում ասաց հավաքի մասնակից քաղաքացի Մեսրոպ Եղիազարյանը։

Դիտարկմանը, թե սեպտեմբերի 2-ին է ընդդիմությունը հանրահավաք անելու, քաղաքացին ասաց․ «Գնա մեռի, արի սիրեմ, էսօր հայրենիքը վարի է գնում, պատերազմի մեջ ենք։ Սեպտեմբերի 2-ին էլ թող լինի, արի էսօրվանից սկսի մինչև սեպտեմբերի 2-ը։ Արի, տուն մի գնա։ Եթե մի փոքր հայրենասիրություն ու մարդկության կա մեջներդ, էկեք։ Սերժից, Քոչարյանի՞ց եք նեղանում, նրանցից նեղանում եք՝ հայրենի՞ք եք կործանում։ Կամ ի՞նչ է նշանակում՝ նստած եք տները։ Կամ ի՞նչ ընդդիմություն․ սա ազգային ազատագրական պայքար պետք է լինի։ Կառավարության շենքում նստածներից մինչև չազատվենք, հայրենիքը չենք կարող փրկել։ Պիտի ազգովի հավաքվեք ու դա պահանջենք։ Տուն չգնանք, մինչև սրանք չհեռանան։ Ումի՞ց եք վախենում, թուրքի՞ց, ադրբեջանցո՞ւց, 44 օրվա պատերազմը ցույց տվեց, որ թյուրիմացություն են, նրանք չկարողացան կռվել, մինչև սրանք չդավաճանեցին մեզ։ Մեկ ա թուրքին հաղթելու ենք, մեկ ա սրանք ռադ են լինելու»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ