Ավելին 3 տարի առաջ - 13:24 28-07-2022

NASA-ի գիտնականները Լուսնի վրա մարդու համար հարմարավետ ջերմաստիճանով քարանձավներ են հայտնաբերել

NASA-ն հայտնել է, որ Լուսնի վրա քարանձավներ է հայտնաբերել՝ մոտ 17˚С ջերմաստիճանով, որը բավականին հարմարավետ է մարդու համար: Դրանք կարող են նաև պաշտպանել տիեզերական ճառագայթներից։

Գիտնականները ջերմաստիճանը վերլուծելու համար Diviner ջերմային տեսախցիկ են օգտագործել։ Հանգստության Ծովի տարածքում մոտ 100 մետր խորությամբ իջվածքում համակարգչային մոդելավորման միջոցով հնարավոր է եղել վերլուծել ժայռի ջերմային հատկություններն այսպես կոչված «լավային խողովակներում»։ Պարզվել է, որ մշտապես ​​ստվերում գտնվող տարածքներում լուսնային օրվա ընթացքում ջերմաստիճանի աննշան տատանումներ են գրանցվել՝ մոտ 17 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Լուսնային գիշերը, սակայն, ավելի սառն է, բայց այս խնդիրը հնարավոր է լուծել։

«Մարդիկ քարանձավներում ապրելով էվոլյուցիայի են ենթարկվել, մենք կարող ենք վերադառնալ քարանձավներ, երբ ապրենք Լուսնի վրա»,- ասում է Դեյվիդ Փեյջը, որը ղեկավարում է լուսնային ավտոմատ կայանի փորձարկումներից մեկը:

Լուսնի վրա առաջին անգամ իջվածքներ են հայտնաբերվել 2009թ․-ին, և այդ ժամանակվանից գիտնականներին հետաքրքրում է, թե արդյոք դրանք կտանեն դեպի քարանձավներ, որոնք հնարավոր կլինի հետազոտել կամ որպես թաքստոց օգտագործել: Իջվածքները կամ քարանձավները կարող են նաև որոշակի պաշտպանություն ապահովել տիեզերական ճառագայթներից, արևի ճառագայթներից և միկրոմետեորիտներից:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից