Սպորտ 4 տարի առաջ - 15:24 27-07-2022

Կարևոր որոշումներ. կայացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահության նիստը

Կայացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահության նիստը, որի ընթացքում ամփոփվել են 2022 թվականի Եվրոպայի առաջնություններում Հայաստանի ազգային հավաքականի և Մ16 տարեկանների գրանցած արդյունքները: Արդյունքները գնահատվել են լավ, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Նիստում նշվել է, որ հաջորդ տարի ևս պետք է մասնակցել Մ16 և Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնության C դիվիզոններին: Որոշում է կայացվել, որ մինչև սեպտեմբեր տարիքային բոլոր հավաքականներում կլինեն մարզչական նշանակումներ: Իսկ մինչև հոկտեմբեր կհստակեցվի կանանց Մ20 տարեկանների գալիք տարվա Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում մասնակցության հարցը:

Օրակարգի մեկ այլ հարցով խոսվել է տղամարդկանց Հայաստանի կանոնավոր առաջնության անցկացման մասին: Որոշում է կայացվել, որ 2022/2023 մրցաշրջանում Հայաստանի առաջնությունը կանցկացվի բասկետբոլի ֆեդերացիայի հովանո ներքո: Առաջնության ձևաչափը և մասնակիցների կազմը հայտնի կդառնա մինչև օգոստոսի 20-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի տղամարդկանց և կանանց մինչև 16 տարեկանների հավաքականները դարձել են Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի փոխչեմպիոններ, իսկ կանանց Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում 18 թիմերի պայքարում գրավել է 16-րդ տեղը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ