Մամուլ 4 տարի առաջ - 08:47 26-07-2022

1.4 միլիարդ դրամ՝ Սյունիքի հիմնադրամին. ինչպես են մսխվում բյուջեի միջոցները. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Կառավարության հուլիսի 21-ի հերթական նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկով կրկին որոշում է կայացվել, որով բյուջեի միջոցներ են ծախսվում առանց հաշվետու լինելու։ Մասնավորապես, որոշում է կայացվել, իրենց բնորոշմամբ, հրատապ խնդիրների լուծման համար 1.4 միլիարդ դրամ հատկացնել Սյունիքում գործող մի հիմնադրամի։
Հիմնավորման մեջ գրված է, որ այդ հիմնադրամը հրատապ է որակել վարչության շենքի նորոգումը, ՊԵԿ-ի համար նոր մեքենայի գնումը, Ոստիկանության համար 2 նոր մեքենայի գնումն ու հիմնադրամի՝ կուտակած պարտքերի մարումը։ Այստեղ ուշագրավն այն է, որ նախկինում մեկ անգամ եւս այս հիմնադրամը գումար է ստացել, սակայն այն չի ծառայեցրել նպատակին։
Խոսենք փաստերով. 2021 թվականի արտահերթ ընտրություններից առաջ կառավարությունը 1.5 միլիարդ դրամ հատկացրեց Սյունիքի մարզի կարիքների բավարարման համար նույն Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրումների հիմնադրամին։ Դա առաջացրել էր Ֆինանսների նախարարության դժգոհությունը, եւ առարկել էին, որ այդ հիմնադրամին պետական բյուջեից գումարի հատկացումը կասկածելի է։ Այդպես էլ անհայտ մնաց՝ ինչ են արել այդ գումարները, սակայն դա չի խանգարում, որ կառավարությունը կրկին նման քայլի դիմի։ Ինչպես կասեր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, էլ կոռուպցիան պոզով պոչով հո չի՞ լինում»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է

Ձեզ գուցե հետաքրքրի