Մամուլ 4 տարի առաջ - 08:34 20-07-2022

«Միասնական Հայրենիքը» չի միանա ընդդիմադիրներին․ Հրապարակ

«Հարապրակ» թերթը գրում է.

«Շաբաթներ առաջ Արցախի խորհրդարանի ընդդիմադիրները նախաձեռնությամբ հանդես եկան՝ առաջարկեցին ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել, որը պետք է ուսումնասիրեր գյուղատնտեսական եւ ներդրումային հիմնադրամների գործունեությունը, չարաշահումները եւ այլն։
Սակայն Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիքը» սկզբում հայտարարեց, որ միանում է նախաձեռնությանը, իսկ հետո հայտարարեց, թե իբր ամառային արձակուրդներ են, այդ պատճառով հարցի լուծումը հետաձգում են։ Արդյունքում ընդդիմության ձայները չբավարարեցին հանձնաժողով ձեւավորելուն։
Մեր տեղեկություններով՝ Սամվել Բաբայանի թիմակիցները հետագայում էլ չեն միանա ընդդիմադիրներին, քանի որ ներդրումային հիմնադրամից օգտվելու է նաեւ Սամվել Բաբայանը: Մենք գրել էինք, որ նա պատրաստվում է մասնակցել Արցախում ընթացող բնակարանաշինությանը եւ իր կառուցած բնակարանները վաճառելու է պետությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում;

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով