Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 14:13 19-07-2022

Ոստիկանները 1 օրում բացահայտել են հանցագործության 52 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 18-19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 52 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես, բացահայտվել է թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, խարդախության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու` 8, անձնական ունեցվածքի գողության՝ 5, հարկերից խուսափելու՝ 4, անձի առևանգման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ընտանեկան բռնության՝ 2-ական, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, կաշառակերության, ծեծի, խոշտանգման, ինքնախեղման, սպառնալիքի և հատուկ պահպանվող տարածքի ռեժիմը խախտելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ամենից շատ դիտված

22:00 ՌԴ-ում Փաշինյանին հիշեցրին, որ ինքն այլևս լեգիտիմ չէ
13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
22:30 5 անշարժ գույք, 54.1 մլն անկանխիկ, 14.3 մլն կանխիկ, 96 մլն եկամուտ. ՍԴ նախագահի և նրա կնոջ ունեցվածքը
20:53 Այժմ ամեն բան վերջացած է․ Նեյմարը հեռացավ Բրազիլիայի հավաքականից
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
09:10 Ծառուկյանի գործը քննող դատավորի կինը ԲԴԽ աշխատակից է
21:16 Ծառուկյանի և նրա սեփականության դեմ իրականացվող գործողությունները հաշվեհարդար են. Աբրահամյան
21:09 Ծառուկյանի նկատմամբ իրականացվում են քաղաքական հետապնդումներ. ընդդիմադիր կուսակցություններ
13:00 Ինչու վերցրին մանդատներն ու հուսահատություն պատճառեցին ժողովրդին