Ներքին 4 տարի առաջ - 21:35 17-07-2022

Հանեն, տեղը կիսալուսնի դրո՞շ կպցնեն. համայնքապետերը՝ խաչերը հանելու մասին կառավարության հրահանգի մասին

Կառավարությունը՝ համայնքապետերին հրահանգ է տվել, որ սարերին և ճանապարհներին տեղադրված խաչերը հեռացնի, որի մասին թե՛ մամուլում, թե՛ համացանցում, շրջանառվում են տարբեր տեղեկություններ։

Oragir.news-ը կապ հաստատեց տարբեր համայնքների համայնքնապետերի հետ՝ հարցնելով՝ արդյո՞ք նրանք ունեն նման հրահանգ և հրահանգավորվելու դեպքում ի՞նչ կանեն՝ ովքեր պատասխանեցին.

Վարդենիսի համայնքապետն Ահարոն Խաչատրյանն ասաց, որ իրենք չունեն նման հրահանգ ու առաջին անգամ են լսում նման բան.

«Եթե լիեր նման բան, առաջինը մենք կիմանայինք։ Չկա՛ նման բան։ Չէ, չէ, մեզ մոտ նման բան չկա, ես հարյուր տոկոսով ձեզ ասում եմ, որ առաջին անգամ եմ լսում էտ ձևի բան»։

Իջևանի համայնքնապետ Հայկ Ղալումյանը մեզ հետ զրույցում ասաց. «Չկա նման բան»։

Արենիի համայնքապետ Հուսիկ Սահակյանն ասաց, որ չնայած այն բանի, որ լսել է , որ վարչապետը կառավարության նիստում խաչերի վերաբերյալ հայտարարություն արել է, սակայն անձամբ իրեն որևէ բան այդ մասով չեն ասել. «Այս պահին նման բան մեզ հրահանգավորված չէ»։

Կապանի համայնքնապետ Գևորգ Փարսյանն ասաց, որ նույնպես տեղյակ չէ և նման հրահանգ չեն ստացել։

Շիրակի մարզի Ախուրյանի համայնքնապետ Արծրունի Իգիթյանյանն Oragir.news-ի հետ զրույցում ասաց.

«Ես հիմա ձեզ չեմ կարող պատասխանել, եթե ժամանակին դրվել է, թուլտվություն է եղել, դրա համար միջոցառումներ պետք է կատարվի, ընդամենը ասել՝ հանեք, դա հեշտ է ասել, ես որ՝ նման հրահանգ չեմ ստացել»։

Մեզ հետ զրույցում անգամ Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդերասյանը նեղսրտեց. «Հանեն՝ տեղը կիսալուսնի դրոշ կպցնե՞ն։ Դա ի՞նչ բան է»։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ կառավարության նիստում հայտարարեց, որ ՀՀ-ում տարերային կամ նույնիսկ, կարելի է ասել, խուճապային տեմպերով ինչ-որ խաչեր են հայտնվում անընդհատ՝ մի տեղ պլաստմասից, մի տեղ երկաթից, մի տեղ հին կահույքի կտորներից, մի տեղ շինարարության ավելցուկից սարքում են, որոնք բացարձակ կապ չունեն քրիստոնեության հետ։

Ամենից շատ դիտված

13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի