Ներքին Արտաքին Միտք 1 տարի առաջ - 21:39 15-05-2025

Բաքվում ցուցադրել են կադրեր, թե ինչպես են երգում «Ելիր Դաշնակ դրո»-ն՝ ի ապացույց հայերի «ագրեսիվ» ծրագրերի

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը. «Այսօր Բաքվում տեղի է ունեցել մեր հայրենակիցների դեմ շինծու ու կեղծ «դատավարական» գործընթացի հերթական նիստը։ Ես, իհարկե, կարդում եմ նիստերից հետո տարածվող բոլոր հաղորդագրությունները, բայց հազվադեպ եմ դրանց մասին գրառումներ անում՝ հասկանալի պատճառներով։

Սակայն այս անգամվա նիստում նրանք տեսանյութ են ցույց տվել, թե ինչպես է Արցախի ՊԲ-ն հասնում Զանգելանի (Կովսականի) բարձունքներ 1993 թվականին։ Իսկ հետո ցուցադրել են կադրեր, թե ինչպես են զինվորականները երգում «Ելիր Դաշնակ դրո» երգը՝ ի ապացույց հայերի «ագրեսիվ» ծրագրերի․․․

Մարդ արդեն չգիտի էլ, ինչպես մեկնաբանի այս աբսուրդի թատրոնը․․․

Ի մեկնաբանություն տեղադրում եմ բոլորիս քաջածանոթ երգը, որը հնչել է այսօր Բաքվի դատարանում»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում