Ռուս պաշտոնյաներն Իրանի օդանավակայան են այցելել՝ անօդաչու թռչող սարքերն ուսումնասիրելու համար. ԱՄՆ
copy image url

Ռուս պաշտոնյաներն Իրանի օդանավակայան են այցելել՝ անօդաչու թռչող սարքերն ուսումնասիրելու համար. ԱՄՆ

Արտաքին 2 տարի առաջ - 13:58 16-07-2022
Ռուսական պատվիրակությունը հունիսին և հուլիսին այցելել է Իրանի Քաշանի օդանավակայան՝ ուսումնասիրելու «Շահիդ-191» և «Շահիդ-129» անօդաչու թռչող սարքերը, ասել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:

Սպիտակ տունը CNN-ին տրամադրել է արբանյակային պատկերներ, որոնցում երևում են այս անօդաչու թռչող սարքերը՝ Քաշանում ռուսական պատվիրակության այցի օրը։

Իրանը պատրաստվում է Ռուսաստանին մատակարարել հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր՝ ինչպես հետախուզական, այնպես էլ զինամթերք տեղափոխելու համար, պնդում է Սալիվանը։

Պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ հակամարտող կողմերից ոչ մեկին զենք չի մատակարարելու։