Ռուսական գործակալներն իրենց կկոչեն դոնպիպոներ
copy image url

Ռուսական գործակալներն իրենց կկոչեն դոնպիպոներ

Միտք Ներքին 2 տարի առաջ - 23:02 15-07-2022
Քաղաքական, մշակութային և գիտական համայնքներում բոլորը հասկանում են, որ ՌԴ-ն պարտվում է ուկրաինա-ռուսական պատերազմում և ձևավորվող նոր աշխարհակարգում կորցնելու է ազդեցությունը Հարավային Կովկասում։ Սակայն հանրային ճանաչում ունեցող որոշ մարդիկ իներցիայով դեռ հանդես են գալիս որպես ՌԴ-ի ջատագով, օրինակ՝ գործարար, «Հայ խաչակիրների ազատագրական շարժման» ղեկավար Արթուր Ասատրյանը, որն իրավապահ մարմիններին հայտնի է «Դոն Պիպո» մականվամբ։ Հաշվի առնելով նրա հրապարակային խրոխտ ելույթները, նախկին և ներկա պաշտոնյաների նկատմամբ անթաքույց արհամարհանքը, ուկրաինա-ռուսական պատերազմի և հայ-ռուսական հարաբերությունների մասին հակաքաղաքակրթական մոտեցումը՝ ենթադրելի է, որ առաջիկայում նրա շուրջ կմիավորվեն բոլոր ռուսական գործակալները, քարոզարշավ կանեն ռուսական դրոշով երիզված հայ թագավորների նկարներով և իրենց կկոչեն դոնպիպոներ։

Իրականում՝ դոնպիպոների ակտիվության հիմքում վախն է, որ մի օր պարսավանքի կարող են ենթարկվել ՀՀ-ում, ինչպես ռուսական ազդեցությունը թոթափած բազմաթիվ բախտակից երկրներում։ Սա է պատճառը, որ դոնպիպոները քողարկում են իրենց քարոզը հայ թագավորների մասին հատվածական պատմություններով։ Ի տարբերություն դոնպիպոների՝ ՀՀ կրթօջախներում Հայաստանի պատմությունը ուսումնասիրում են ՀՀ անկախության պրիզմայով, ոչ թե ռուսական շահերի։ Այսօր երիտասարդները պատմությունից դասեր են քաղում ոչ թե կորուստների մասին դարավոր ողբը լրացնելու, այլ ՀՀ անկախությունը ամրացնելու նպատակով։

Շատերի կարծիքով՝ դոնպիպոները ձևացնում են, թե չեն հասկանում, որ ՌԴ ատագաղթած հայերի մասնավոր փոխանցումները պայմանավորված չեն այդ երկրի նկատմամբ վերաբերմունքով։ Ինչպես Թուրքիայում աշխատող հայերի դրամային մասնավոր փոխանցումները չեն կարող ազդել ՀՀ քաղաքացու՝ այդ երկրի նկատմամբ դիրքորոշման վրա, նույնպես ՌԴ-ում աշխատողների փոխանցումները չեն ազդում ՀՀ քաղաքացու՝ ՌԴ-ի հանդեպ վերաբերմունքի վրա։Շատերն են վրդովվում, որ ժողովրդին հորդորում են շնորհակալություն հայտնել ՌԴ-ին։ Մի՞թե դոնպիպոները չգիտեն, թե ինչ է արել ՌԴ-ն 44-օրյա պատերազմի ժամանակ, ինչպես է Թուրքիայի հետ աջակցել Ադրբեջանին, իսկ ՀՀ-ին պարտադրելհանձնել Շուշին և ստորագրել նոյեմբերի 9-ի ստորացուցիչ հայտարարությունը։ Նույնիսկ եթե դոնպիպոներն առերես են ռուսական շահեր սպասարկում ի հաշիվ ազգայինի, միևնույն է՝ նրանց հակաքաղաքակրթական և ապաքաղաքական խոսույթի հանրայնացումը աղետալի հետևանք կունենա ՀՀ-ի և Կովկասի մյուս ժողովուրդների համար։ Եվ եթե ԱԱԾ-ն ՀՀ անվտանգության հարցերի հանդեպ անտարբեր չի, ապա պարտավոր է նկատել, որ դոնպիպոների հանրային ակտիվության աճը բացահայտ սպառնալիքներ է պարունակում։

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ
22:30 Ասել են` կիսվեք, չեն կիսվել, խլում են. հարցում` սուրճի կետերի փակման մասին
08:01 Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար. Ժողովուրդ
23:55 37-ամյա օտարերկրացին Բագրատաշենի անցկակետից տեղափոխվել է բաժին