Ներքին 5 տարի առաջ - 22:28 30-09-2021

3 պատերազմ անցած համայնքապետն իրենց պետք չէ՞. երևի իրենց մարդը չեմ. Արավուսի նախկին համայնքապետ

Սյունիքի մարզի Արավուս համայնքում ՏԻՄ ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ համայնքապետի պաշտոնակատար է նշանակվել մարզպետի քրոջ որդին։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Արավուսի արդեն նախկին համայնքապետ Արգամ Հովսեփյանն այս քայլն անօրինականություն որակեց.

«Պետք է համայնքի հին ղեկավարը մնար մինչև ընտրություններ։ Թող սպասեին, ընտրությունները կլինեին, նոր պաշտոնակատար կնշանակեին։ Պարտադիր է՞ր ընտրություններից 20-25 օր առաջ պաշտոնակատար բերել։ Այդ մի քանի օրվա մեջ ի՞նչ կարող է փոխվել»,-նշեց Արգամ Հովսեփյանը։

Նրա խոսքով համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը Սյունիքի մարզպետի քրոջ որդին է, որը տեղափոխվել է Տեղ համայնքից։ Ինչպես Արգամ Հովսեփյանն է նշում, այնտեղ նա խանութներ ունի։

«Այդ մարդն ընդհանրապես ոչ մի բանի հետ կապ չունի։ Ո՛չ պատերազմ է տեսել, ո՛չ էլ։ Ես երևի իրենց մարդը չեմ։ 30 տարի 3 պատերազմ անցած մարդը, 26 տարվա վարչական ղեկավարն այլևս իրենցը մարդը չէ, անփորձ մարդու են բերում, նշանակում։ Երևի իրենց այդպես է ձեռք տալիս։ Թող իմ ինքնակենսագրականն էլ կարդան, նրանն էլ, տեսնեն՝ այս վատ իրավիճակում ով կարող է այս երկրին օգուտ տա»,-ասաց Արգամ Հովսեփյանը։

Անդրադառնալով գյուղում տիրող իրավիճակին՝ Արգամ Հովսեփյանը նշեց, որ բնակիչները շատ վատ վիճակում են, եթե այսկերպ շարունակվի, 50 տոկոսը լքի գյուղը։ Արոտ չլինելու պատճառով գյուղացիները վաճառել են իրենց անասուններին։

«Կառավարությանը խնդրեցի, որ ցորեն, վառելիք տան, որ այս տարի կարողանանք մի կերպ յոլա գնալ։ Դեռ արձագանք չկա։ Մարզպետարանին ենք դիմել։ Չգիտեմ՝ մարդիկ ինչպես պետք է ապրեն։ Վարկերը չեն կարողանում փակել։ Արդեն ԴԱՀԿ-ից թղթեր են գալիս։ Բանկերը ԴԱՀԿ են դիմել, այտեղից էլ բռնագանձելու թղթեր են ուղարկել»,-ասաց Արգամ Հովսեփյանը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի