Մեր երկրում կա Թուրքիա, կա Ադրբեջան, չկա Հայաստան
copy image url

Մեր երկրում կա Թուրքիա, կա Ադրբեջան, չկա Հայաստան

Միտք Ներքին 2 տարի առաջ - 10:57 15-07-2022
Հայ դատի պաշտպան, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանին «Զվարթնոց» օդակայանից արգելել են մուտք գործել հայրենիք, քանի որ նա ՀՀ-ում ճանաչել է որպես անցանկալի անձ, նշված է Հայաստան այցելողների սև ցուցակում: Այդ մասին նրան տեղեկացրել են ԱԱԾ աշխատակիցները և ուղեկցել Փարիզ վերադարձող օդանավ: Փափազյանն ընտանիքի հետ էր եկել Հայաստան, բայց այս անգամ նրա տեսած Հայաստանը սահմանափակվեց «Զվարթնոց» օդակայանով:

Մուրադ Փափազյանը, կատարվածից կարկամած, ասում է, որ ինքը հայ է՝ հայի անուն-ազգանունով, և անցանկալի անձ է Հայաստանում, արգելված է մուտքը և նշված է սև ցուցակում: Մուրադ Փափազյանը նշված է Թուրքիա այցելողների սև ցուցակում և Ադրբեջան այցելողների, անցանկալի անձ է այդ երկրների համար: Իսկ հիմա էլ անցանակալի անձ է Հայաստանի համար: Փափազյանի մուտքը արգելված էր Թուրքիա, Ադրբեջան, որոնց շարքը համալրեց Հայաստանը: Հանուն ինչի՞, միանշանակ՝ թուրքական համերաշխության:

Այդ համերաշխությունը միայն Փափազյանի նկատմամբ արգելքով չի սահմանափակվում: Այն, ինչ Թուրքիան և Ադրբեջանն են ցանկանում և թելադրում, կատարում է Հայաստանը որպես ներքին և արտաքին ցանկություն: Այդպես Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ֆաշիստական Գերմանիայի կամքն էին կատարում խամաճիկ իշխանությունները Եվրոպայում՝ հաճոյանալով ֆաշիզմին, փոխարենը խեղելով ազգային շահը, երկիրն ու ժողովրդին:

Հայաստանի թրքահաճո իշխանությունները պատրաստ են ցմրուր տրվել ստանձնած խամաճիկային դերին, միայն թե արդարացնեն իրենց տերերի հույսերն ու վստահությունը: Մեր երկրում կա Թուրքիա, կա Ադրբեջան, չկա Հայաստան: Մուրադ Փաձազյանը ո՛չ սկիզբն է, ո՛չ էլ վերջը, ընթացքի մի նիշն է:

Մի՛ արգելեք Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան: Արգելե՛ք ադրբեջանցի զինվորների ազատ ելումուտը մեր սահմաններից ներս, որ ձորում բոխի հավաքող Հայաստանի քաղաքացուն են գողանում: Թույլ մի՛ տվեք՝ բանակն այնքան բարոյալքվի, որ 19-ամյա զինվորն ինքնասպանություն գործի դիրքում՝ իրեն կցված ինքնաձիգից:

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ
22:30 Ասել են` կիսվեք, չեն կիսվել, խլում են. հարցում` սուրճի կետերի փակման մասին
08:01 Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար. Ժողովուրդ
23:55 37-ամյա օտարերկրացին Բագրատաշենի անցկակետից տեղափոխվել է բաժին