Արտաքին 3 տարի առաջ - 22:38 09-11-2022

Պոլսահայ գործիչներն ինչպես են մեկնաբանում Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան կարգավորման գործընթացները

Թուրքական «Gazetekarınca» պարբերականը «Բաքու-Երևան բանակցություններ․ հնարավո՞ր է խաղաղության պայմանագիր» խորագրով Վաշինգթոնում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ հոդված հրապարակել։

Ինչպես փոխանցում է «Ermeni haber» գործակալությունը, թուրքական լրատվամիջոցն այս հարցում ներկայացրել է Թուրքիայի մեջլիսի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ Գարո Փայլանի և հայկական «Ակոս» պարբերականի խմբագիր Բագրատ Էստուկյանի մեկնաբանությունները։

Գարո Փայլանն իր խոսքում նշել է Հարավային Կովկասում առկա խնդիրները չմիջազգայնացնելու կարևորությունը։
Նա առաջ է քաշել այն տեսակետը, որ Թուրքիան պիտի լուծի Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա խնդիրը։

Վերջինս ասել է, որ երկու երկրների միջև Թուրքիան պետք է խաղաղություն ապահովի, սակայն վերջինս դեռևս այդ կամքը չունի։

«Հակառակ դեպքում, եթե լուծման սեղանը ձևավորի ԱՄՆ-ն, Ռուսաստանն է խնդիր առաջացնելու։ Ռուսաստանն առանց այդ էլ այստեղ որևէ լուծում չի ցանկանում։ Չլուծվածության հիման վրա շարունակում է տարածաշրջանում իր հեգեմոնիան»,- նշել է Փայլանը։

Բագրատ Էստուկյանն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Թուրքիան ունի միջնորդ լինելու աշխարհաքաղաքական դիրք, սակայն արդեն 30 տարի է, ինչ կորցրել է այդ հնարավորությունը։ Խոսելով այն մասին, որ Թուրքիան հրաժարվել է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել՝ Էստուկյանը մասնավորապես հայտարարել է․

«Եթե Թուրքիան կապ հաստատեր Հայաստանի հետ այնքանով, որքանով դա պահանջում են հարևանային հարաբերությունները, այսինքն հարաբերություններ հաստատեր այնպես, ինչպես հաստատել է Բուլղարիայի, Հունաստանի, Իրաքի, Իրանի և անգամ վերջին շրջանում Սիրիայի հետ, ապա այսօր կարող էր ստանձնել միջնորդական պարտականությունը։ Սակայն այդ հնարավորությունը Թուրքիան մերժել է սխալ քաղաքականությամբ, ազգայնական զգացմունքներից և թուրանական ձգտումներից բխող դիրքորոշմամբ։ Թուրքիան բանակցություններն արգելափակում է նախապայմաններով։ Հիմա առաջ քաշվող/պարտադրվող նախապայմանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն է։ 30 տարի շարունակվող բախումների շրջանը հանձնառություններով չի ավարտվելու»։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը