Ուղիղ եթեր
Միտք Ներքին 3 տարի առաջ - 21:06 11-07-2022

Ժամանակավրեպ ու վտանգավոր. ջուրը չտեսած՝ հանվում են

Օրեր առաջ ՀՀ կառավարությունը որոշեց զորակոչից տարկետում տալու հնարավորություն սահմանել առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով սովորողների համար։ Այս որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ բուհերի առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտական բաժիններում դիմորդներ չկան։ Իսկ տարկետումը մի խայծ կլինի, որով դիմորդին կուղղորդեն դեպի այդ մասնագիտությունները։ Ակնհայտ է, որ այստեղ աչքաթող է արվում բանակի համալրման հարցը։ Այս որոշումը հանրային մեծ արձագանք ստացավ։ Շատերը մտահոգություն հայտնեցին, որ ՀՀ-ն թուլացնում է պաշտպանունակությունը, երբ ՀՀ ինքնիշխանության դեմ իրական սպառնալիքներ կան։

Մյուս կողմից՝ կառավարության որոշումը պաշտպանողները կարծիք հայտնեցին, թե ՀՀ կառավարությունը կրճատում է զինակոչիկների թիվը, քանի որ կարծում է, թե խաղաղության դարաշրջանը անխուսափելիորեն բացվելու է, և ո՛չ ՌԴ-ն, ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը ՀՀ ինքնիշխանությանն ու սահմաններին սպառնալիք չեն ներկայացնելու։ Այսինքն՝ ջուրը չտեսած արդեն հանվում են։ Սա վտանգավոր մոտեցում է, քանի որ այսօր բազմաթիվ իրական սպառնալիքներ կան։ Հետևաբար՝ տարկետման մասին որոշումը, շատերի կարծիքով, ժամանակավրեպ է որակվում։

Կա մեկ այլ մտավախություն։ Եթե սահմանների պաշտպանության հարցն առաջնային և հրատապ է, ապա իշխանությունն ավելացնում է զինակոչիկների թիվը, արդիականացնում բանակը։ Ենթադրելի է, որ եթե ՀՀ իշխանությունը, ուսանողների համար տարկետում սահմանելով, կրճատում է զինվորների թիվը, նշանակում է՝ նախատեսում է, որ ռուսական սահմանապահ զորքերը, որոնք ներկայում պաշտպանում են հայ-թուրքական և հայ-իրանական սահմանները, առաջիկայում կպաշտպանեն նաև հայ-ադրբեջանական և հայ վրացական սահմանները։ Այս ենթադրությունը կարող է իրականանալ միայն մեկ դեպքում, եթե ՌԴ-ն հաղթի ուկրաինա-ռուսական պատերազմում։

Քաղաքական խոսույթում բազմաթիվ օրինակներ կան, երբ ինչ-որ քաղաքական գործընթացի ենթադրյալ ելքով պայմանավորված նախընթաց քայլն ընկալվում է որպես քաղաքական դիրքորոշում։ Եթե ՀՀ կառավարությունը տարկետման մասին որոշմամբ կրճատում է զինակոչիկների թիվը, այդպիսով պարզ ակնարկում է, որ իր կարծիքով՝ ՌԴ-ն հաղթելու է ուկրաինա-ռուսական պատերազմում։ Այսինքն՝ աշխարհին հղում է ակնարկ, որ ՀՀ իշխանությունները ՌԴ-ի հաղթանակի ջատագով են, ուստի և Ուկրաինային սատարող Արևմուտքի նկատմամբ անբարյացակամ են տրամադրված։ Պարզ ասած՝ տարկետման մասին որոշումն աշխարհաքաղաքական առումով վտանգավոր ակնարկ է պարունակում։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»