Մի քիչ Քյարամյանի բախտից, մեկ էլ՝ հաշիվը
copy image url

Մի քիչ Քյարամյանի բախտից, մեկ էլ՝ հաշիվը

Միտք Ներքին 2 տարի առաջ - 11:00 06-07-2022
Մարդ մի քիչ պետք է Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի բախտից ունենար, ուրիշ ոչինչ։ Նախանձել կարելի է «սուպերվունդերկինդ» Քյարամյանի կենսագրությանը․ 31 տարեկանում նա հասել է այնպիսի բարձունքների, ինչպիսին անգամ կես դարվա ընթացքում չեն հասնում լավագույն համալսարանները ավարտած, մի քանի մասնագիտություն ունեցող, մի քանի լեզուների տիրապետող, աշխատասեր, բանիմաց բազմաթիվ մարդիկ։ Հարց է առաջանում՝ իսկ ո՞րն է գաղտնիքը։

Վերջիվերջո, Քյարամյանը նույն Քյարամյանն է՝ Երանոս գյուղում ծնված, ապա ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետն ավարտած մի շարքային երիտասարդ իրավաբան, ով ինքն իր հնարավորություններով, ինչպես շատերը, 5 տարի շարունակ աշխատել է ոստիկանությունում, ապա Քննչական կոմիտեում, դատախազությունում։ Մի խոսքով՝ այսպես տքնաջան աշխատելով՝ գուցե մի 10 տարվա ընթացքում Քյարամյանը որեւէ բաժնի, վարչության ղեկավար դառնար, եթե հանկարծ չհայտնվեր հեղափոխության «բախտավոր աստղի» տակ։ Անքննելի են Աստծո գործերը, չգիտես ինչու ճակատագիրը որոշեց բոլորիս փոխարեն միայն Քյարամյանին լավ աչքով նայել, երբ շատերը մարդկային եւ մասնագիտական որակներով հազարապատիկ լավն են նրանից։

Հեղափոխությունից հետո՝ ընդամենը չորս տարվա ընթացքում, Քյարամյանի կենսագրության մեջ ավելի քան 10 փառավոր տողեր են ավելանում, հրթիռի արագությամբ նրա կարիերան սրընթաց աճում է։ Մի քանի բարձր պաշտոններ ՊԵԿ-ում, սահուն անցում է կատարում ՊՎԾ, այնուհետեւ Քյարամյանի կյանքում գալիս է մեկ օրով պաշտոն զբաղեցնելու շրջանը՝ ՔԿ նախագահի տեղակալ, ԱԱԾ փոխտնօրեն, տնօրեն, հետո նորից դարձ ի շրջանս յուր՝ ՔԿ նախագահի տեղակալ, ՔԿ նախագահ։ Իսկ այսօր առհասարակ կրկնակի տոն է մեզ բոլորիս համար, տաղանդավոր երիտասարդը արդեն գեներալ-մայոր է։ Այս տեմպերով Հայաստանում թերեւս սպառվեն Քյարամյանին արժանի բոլոր կոչումները եւ պաշտոնները, իշխանությունները սկսեն նոր «պարգեւներ» հորինել։ Այսպիսի կարիերայի մասին ո՞վ կհամարձակվեր երազել իր ամենագունավոր երազում։

Եւ ո՞րն է գաղտնիքը, ինչո՞ւ է ճակատագիրը այդքան Քյարամյանին սիրում։ Եթե իսկապես գաղտնիքը սուպերընդունակություններն են, ինչո՞ւ նրա աշխատանքի արդյունքները շարքային չար, նախանձ, չկայացածներս չենք զգում մեր մաշկի վրա, ինչո՞ւ քրեաիրավական ոլորտում այսպիսի թռիչքային ձեռքբերումներ չեն լինում, վերջիվերջո ինչո՞ւ այդ սուպերվունդերկինդը մի շարքային պետծառայող էր մինչեւ հեղափոխությունը, իսկ այսօր՝ արդեն գեներալ-մայոր․․․

Հանրությունը իրավունք ունի՞ իմանալու, թե որն է Քյարամյանի տաղանդը, ինչպես է այն դրսեւորվում, ում օգտին, եւ ինչու են նրան միշտ «առաջ բրդում», ինչպես երես կտային տան փոքրերին։

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
17:15 Փնթի որոշում․ պիկ ժամերին տրանսպորտում անհնար է 1 րոպեում QR վավերացնել
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:00 ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
18:13 Բաքվում ֆիլմաշար են սկսել, որտեղ ՀՀ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ