Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 21:51 24-04-2023

Հայաստանի կառավարությունը քիչ-քիչ հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից

ՀՀ կառավարության պաշտոնական կայքում արված անգերեն հրապարակմամբ հաղորդվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ ԱԺ Ալեն Սիմոնյանը և պաշտոնատար այլ անձինք այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու «Medz Yeghern»-ի (Մեծ Եղեռնի-խմբ․) զոհ դարձած 1․5 միլիոն հայերի հիշատակին։ Հրապարակման մեջ տեղ գտած «Մեծ Եղեռն» արտահայտությունը, սակայն, մեղմ ասած, հայ ժողովրդի ու հայ ընթերցողի աչքին առնվազն անսովոր է։ Ավելին, այն բավականին տարօրինակ զգացողություն ու հարցերի տեղիք է տալիս։



Մենք սովոր ենք իրերն անվանել իրենց անուններով, հատկապես, երբ խոսքը վերաբերում է այսպիսի կարևորագույն հարցերին։ Այս դեպքում յուրաքանչյուր բառ ու արտահայտություն կարևոր նշանակություն ու գաղափար է պարունակում։ Դրա մի փոքր փոփոխությունը կարող է շրջադարձային նշանակություն ունենալ ամբողջ գաղափարախոսության վրա։ Թեև Մեծ Եղեռն տերմինը հայկական միջավայրում ընդունված արտահայտություն է, այն լիարժեքորեն չի արտահայտում եղելությունը։ Հենց այդ պատճառով էլ Ցեղասպանություն հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի փաստաթղթի ստեղծման մեջ մեծ ներդրում ունեցած իրավագետ Ռաֆայել Լեմկինը ստեղծեց մարդկության դեմ այդ աննկարագրելի հանցագործությունը բնորոշող նոր՝ ավելի ճշգրիտ տերմինը՝ «Ցեղասպանություն» (Genocide): Ի տարբերություն «Մեծ Եղեռն» արտահայտության՝ Genocide (Ցեղասպանություն) տերմինը, միջազգային իրավական դաշտում համարվում է քրեորեն պատժելի արարք, որը չունի վաղեմության ժամկետ։

Հետաքրքիր է, թե ինչ դրդապատճառներով են կառավարությունում որոշել փոխել ավելի քան 1 դար գործածված «Հայոց ցեղասպանություն» կամ «Գեոցիդ» տերմինը՝ «Մեծ եղեռն» արտահայտությամբ։ Այդուհանդերձ, մատնանշված հրապարակումից առաջ արված հրապարակման մեջ գերատեսչությունը գործածում է Հայոց ցեղասպանություն տերմինը։

Հիշում ենք՝ երբ դեռ տարիներ առաջ ԱՄՆ նախագահը չէր ընդունել Հայոց Ցեղասպանության փաստը, և Բարաք Օբաման այդ իրողությունն անվանել էր «Մեծ Եղեռն», բոլորս բարձրացնում էինք շատ տրամաբանական հարց, թե ինչու այդպես էլ մարդկության դեմ իրականացված այդ ամենաարյունալի իրադարձությունը չի անվանվում իր իրական «Ցեղասպանություն» տերմինով։ Հիմա, ստացվում է, որ նույն հարցն առաջանում է մեր իսկ երկրի վարչապետի ղեկավարած գերատեսչության հրապարակման արդյունքում։ Այսպիսի հրապարակումից հետո ևս մեկ տրամաբանական հարց է առաջանում․ արդյո՞ք այսպիսով Նիկոլ Փաշինյանը փորձում է մարդկանց աչքի համար սովորական դարձնել Հայոց ցեղասպանության գաղափարն այլ՝ ավելի մեղմ արտահայտություններով ներկայացնելու մոտեցմանը՝ հետագայում հնարավոր ժխտման գաղափան ավելի դյուրին դարձնելու համար։

Ամեն դեպքում, պետք է արձանագրել, որ եթե «Մեծ Եղեռն» արտահայտությունը լիարժեքորեն արտացոլեր 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից հայերի հանդեպ իրագործվածը, հետագայում անհրաժեշտություն չէր առաջանա ստեղծելու տեղի ունեցածի իրական իմաստն արտահայտող «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։

Ամենից շատ դիտված

22:44 ՌԴ դեսպանը Հայաստանին կոչ է արել հստակեցնել ինտեգրացիոն ուղղությունը
22:28 Իրանի վրա նոր հարվածները խիստ անհավանական են․ Թրամփ
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
23:17 Հայերին աջակցած սենատոր Էլ-Սայեդը Թրամփի հետ հանդիպելու պատրաստակամություն է հայտնել
23:02 Եզրաս արքեպիսկոպոսը կոչ է արել աղոթել Գարեգին Բ-ի համար
23:58 Վենսը հեռավորություն է պահում Թրամփի ոչ ժողովրդական որոշումներից
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում