Միտք Ներքին 3 տարի առաջ - 17:00 04-07-2022

Արամ Վարդևանյանը գուցե ազնիվ է, բայց Արթուր Ղազինյանն ավելի խելացի է

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանն այսօր հայտարարեց, որ վայր է դնում պատգամավորական մանդատը։ «Այս պահին կարող եմ միայն ասել՝ այս ԱԺ-ում որևէ օրակարգով իմ հետագա աշխատանքն այլևս չեմ պատկերացնում, իսկ այդ պայմաններում պահպանել ԱԺ պատգամավորի կարգավիճակը, չեմ կարող. առնվազն ազնիվ չէ»,- գրել է Ղազինյանն ու «Հայաստան» խմբակցության իմ գործընկերներին մաղթել քաղաքական շրջահայացություն և հաջողություն։ «Հավատացեք, այնտեղ կան բազմաթիվ ազնիվ, նվիրյալ ու հայրենասեր անձինք»,- եզրափակել է նա։

Հավատում ենք Արթուր Ղազինյանին, որ իրենց խմբակցությունում կան բազմաթիվ ազնիվ, նվիրյալ ու հայրենասեր անձինք։ Նրանցից մեկն էլ Արամ Վարդևանյանն է, որն այսօր շտապ հավաք է հրավիրել Սիրահարների այգում և խոսում է նրանից, թե ինչով է անհրաժեշտ մանդատները պահպանելն ու վայր չդնելը։ Արամը խելացի տղա է, ինքը լավ գիտի՝ Սահմանադրությամբ և ԱԺ կանոնակարգ օրենքով իր ունեցած մանդատն ինչ ուժ ունի, եթե այն իշխող մեծամասնության մաս կազմող մանդատ չէ։ Բայց այսօր լուրջ դեմքով պնդում է, որ այդ մանդատն իրենց պետք է վաղը խորհրդարանում վարչապետ ընտրելու համար։

Այսինքն՝ վարչապետը հրաժարական է տվել արդեն, իրենք էլ պատրաստվում են վաղը վարչապետ ընտրել, ու այդ մանդատներն իրենց վաղը պետք են գալու։ Հետո ինչ-որ մեջբերումներ է անում Սահմանադրությունից, իրավունքից, չգիտես էլ ինչից։ Մենք շարունակում ենք համարել, որ Արամ Վարդևանյանն ազնիվ տղա է, բայց այն, ինչ ասում է հիմա ինքը, առնվազն ազնիվ չէ։ Ինքը լավ գիտի, որ Ղազինյանը ճիշտ է, ինքը լավ գիտի, որ իր ունեցած այդ մանդատով ինքը ոչինչ չի կարողանալու անել ո՛չ այսօր, ո՛չ վաղը, հատկապես որ խորհրդարան չի էլ գնում, որ այդ մանդատն իրացնի։

Բայց այսօր, չքննադատելով հանդերձ Արթուր Ղազինայնին իր որոշման համար, շարունակում է մարդկանց մոլորեցնել, թե մանդատն իրենց պետք է գալու վաղը, երբ նոր վարչապետ ընտրելու լինեն։ Իսկ եղած վարչապետը ե՞րբ հասցրեց հրաժարական տալ, որ նորն եք ընտրում։ Դուք արդեն հասե՞լ եք նրա հրաժարականին։ Ինչքա՞ն կարելի է ինքներդ ձեզ ու սեփական ժողովրդին այսպես խաբել ու անիմաստ հույս տալ, թե վաղը Նիկոլը հրաժարական է տալու։ Քանի դեռ դուք այսպես եք մտածում ու այսպես եք հիմնավորում ձեր քայլերը, Նիկոլը հրաժարական չի տալու։ Արթուր Ղազինայնը ձեր ֆրակցիայի ամենաազնիվ անդամը չէ, բնականաբար, բայց ամենախելացիներից է հաստատ ու լավ գիտի, որ քանի գնա, վարկաբեկվելու է ու դառնա «անպիտան» քաղաքականության մեջ։ Իսկ դուք դա չեք գիտակցում։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից