Միտք Ներքին 1 տարի առաջ - 12:40 06-03-2025

«Իրավաբանը պարտավոր է լինել կարգապահ»․ Գագիկ Ղազինյանն այսօր բոլորում է 70 տարին

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երբ 1997 թվականի սեպտեմբերի 1-ին առաջին անգամ վախվորած ու մոլորված՝ հայտնվեցի ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի կիսամութ միջանցքներում, առաջին մարդը, որ հանդիպեց, դեկան Գագիկ Ղազինյանն էր։ Նա իրեն բնորոշ կարճ ու հատու ձևով բարկացավ ուշանալու համար ու ցույց տվեց լսարանը։ «Իրավաբանը պարտավոր է լինել կարգապահ», - սա՛ էր նրա առաջին հորդորը։

Հետագա տարիներին դեկան Ղազինյանի ղեկավարած ֆակուլտետում մեզ սովորեցնում էին, որ իրավաբանը պարտավոր է լինել նաև արժանապատիվ, հաստատակամ, սկզբունքային ու հայրենասեր։ Ոմանք հավատարիմ մնացին այս արժեքներին, շատերը՝ շեղվեցին ու նվաստացան։ Իսկ Գագիկ Ղազինյանը մնաց նույն շիտակ ու պինդ մարդը՝ իր գործի նվիրյալը, ուսանողներին ոգեշնչողն ու նրանց համար օրինակ ծառայողը։

Դեկան Ղազինյանի շնորհիվ իմ առջև մասնագիտական կայացման ու կատարելագործման բազում դռներ են բացվել - ասպիրանտուրա, հատուկ կրթական ծրագրեր, դասախոսական փորձ, աշխատանք Վճռաբեկում, քրդատ նոր օրենսգրքի մշակման աշխատանքային խումբ և այլն։ Այդ ամենի համար ես երախտապարտ եմ։
Այսօր ես նույն տարիքում եմ, ինչ դեկան Ղազինյանը՝ այն ժամանակ, երբ նրան առաջին անգամ հանդիպեցի իրավաբանականի կիսամութ միջանցքում ու լսեցի նրա բամբ ձայնը՝ «Իրավաբանը պարտավոր է լինել կարգապահ»։

Իսկ Գագիկ Ղազինյանն այսօր բոլորում է 70 տարին։ Ջերմորեն շնորհավորում եմ»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը