Արտաքին 4 տարի առաջ - 21:58 28-06-2022

Բուլղարիան որոշել է վտարել 70 ռուս դիվանագետի

Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունը որոշել է կրճատել երկրում աշխատող ռուս դիվանագետների թիվը, որպեսզի այն չգերազանցի Ռուսաստանում գտնվող բուլղար դիվանագետների թիվը։

Այս մասին ԱԳՆ-ն հայտարարել է Բուլղարիայում ՌԴ դեսպան Էլեոնորա Միտրոֆանովայի հետ հանդիպմանը։ Բուլղարիայում պետք է մնան 23 դիվանագետ և տեխնիկական անձնակազմի 25 անդամ, ասվում է նախարարության կայքում։

Արտաքին գործերի նախարարությունը ՌԴ դեսպանին է փոխանցել Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական ​​ներկայացուցչությունների 70 աշխատակիցների ցուցակը, որոնք պետք է լքեն Բուլղարիան մինչև 2022 թվականի հուլիսի 3-ի կեսգիշերը։

Սոֆիայում ՌԴ դեսպանատան ՏԱՍՍ-ի աղբյուրը մանրամասնել է, որ խոսքը 70 դիվանագետների և դեսպանատան տեխնիկական անձնակազմի ներկայացուցիչների մասին է։ Բուլղարիայի կառավարությունը հայտնել է, որ բոլոր 70-ը հուլիսի 3-ին պետք է լքեն երկիրը մեկ չվերթով։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում