Ավելին 4 տարի առաջ - 18:57 23-06-2022

Դիվանագիտական ​​պատերազմ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև՝ ծովային պերկեսի պատճառով

Մեծ Բրիտանիան գաղտնի որսում էր չիլիական ծովային պերկես, այժմ ԱՄՆ-ը սպառնում է արգելել դրա ներմուծումը: Արդյունքում ԱՄՆ-ը կկորցնի նրբահամ ուտեստի գրեթե 1,5 մլն կիլոգրամ, իսկ Մեծ Բրիտանիան՝ մոտ 50 մլն դոլարի շահույթ: Իսկ ամեն ինչ սկսվել է նրանից, որ Ռուսաստանը արգելափակել է պերկես որսալու սահմանափակումները, որը գրեթե անհետացել է քառասուն տարի առաջ։ Դիվանագիտական ​​պատերազմի մասին հաղորդում է Associated Press-ը։

Տասնամյակներ շարունակ երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանը համատեղ կարգավորել են ձկնորսությունը Անտարկտիդայի ափերի մոտ՝ պաշտպանելով Հարավային օվկիանոսը և նրա ռեսուրսները մոլեգնող որսագողերից: Մասնավորապես, Անտարկտիդայում սահմանաչափ է դրվել չիլիական ծովային պերկեսի որսի վրա։ Սակայն անցյալ տարի Ռուսաստանը հրաժարվել է պերկեսի որսի սահմանափակումներից՝ փաստացի դրանց վրա վետո դնելով. սահմանաչափի ներդրման համար անհրաժեշտ է Անտարկտիդայի ծովային կենդանի ռեսուրսների պաշտպանության հարցերով հանձնաժողովի բոլոր 26 անդամների համաձայնությունը: Արդյունքում պերկեսի խորջրյա ձկնորսությունը դե ֆակտո ոչնչով չի սահմանափակվել։

ԱՄՆ-ը տարեկան ներմուծում է մոտ 1,5 միլիոն կիլոգրամ ծովային պերկես, որը օրինական կերպով որսվում է Հարավային Ջորջիայի ափերից՝ մոտ 50 միլիոն դոլար արժողությամբ: Այս ներմուծման կորուստը հեշտ չի լինի փոխարինել, քանի որ պերկեսի օրինական որսի մյուս վայրերն արդեն առավելագույնս օգտագործվում են: Ծովային պերկեսը մատուցվում է ԱՄՆ-ի բարձրակարգ ռեստորաններում, որի 1 կգ-ն արժի ավելի քան 70 դոլար:

Մեծ Բրիտանիան չի պատրաստվում դադարեցնել պերկեսի որսը առանց Անտարկտիդայի ծովային կենդանի ռեսուրսների պաշտպանության հարցերով հանձնաժողովի սահմանափակումների վերաբերյալ որոշման: «Մեծ Բրիտանիան կշարունակի պերկես որսալ այն շրջանակներում, որոնք համաձայնեցվել են հանձնաժողովի անդամ երկրների կողմից»,- ասվում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի