Արտաքին 5 տարի առաջ - 22:51 25-06-2021

Մեծ Բրիտանիայի Գլխավոր շտաբի պետը խոսել է Defender կործանիչի պատճառով պատերազմի սկսման ռիսկի մասին

Բրիտանական Defender կործանիչի հետ Սև ծովում տեղի ունեցած միջադեպը կարող է հանգեցնել հարաբերությունների «անհիմն սրացման», - հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետ Նիկոլաս Քարթերը: Նրա խոսքով՝ խոսքը Ռուսաստանի հետ «կատու ու մուկ» խաղի սխալ հաշվարկի ռիսկի մասին է:

«Իրավիճակը, որը մենք տեսանք Սև ծովում չորեքշաբթի օրը այն դեպքերից մեկն է, որը կարող է առաջացնել դա», - ասել է Քարթերը: Ըստ բրիտանական Telegraph թերթի՝ նման սխալ հաշվարկները կարող են հանգեցնել «լայնամասշտաբ պատերազմի»․ համոզված է Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը ասել է, որ Defender կործանիչը յուղալի թիրախ է ռուսական նավատորմի հականավային համալիրների համար, իսկ նրա գործողությունները Ռուսաստանի տարածքային ջրերում «պատմական ֆիասկո» են:

Հունիսի 23-ին բրիտանական կործանիչը խախտել է Ռուսաստանի սահմանը և մտել Ֆիոլենտ հրվանդանի շրջակա ջրային տարածքը: Նա այնտեղ խորացել է երեք կիլոմետր հեռավորության վրա: Նա լքել է տարածքը ժամը 12.23-ին: Դեպքի ընթացքում Ռուսաստանի ռազմածովային ուժերի սահմանային նավը նախազգուշական կրակ է բացել:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը

Ձեզ գուցե հետաքրքրի