Ներքին 4 տարի առաջ - 19:41 22-06-2022

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավարին


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսին:

Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորել է Իվա Պետրովային պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ կառավարությունը բարձր է գնահատում ԱՄՀ հետ համագործակցությունը:
ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և փոխվարչապետի հետ քննարկել Հայաստանի հետ համագործակցության հնարավոր նոր ուղղությունները:

Այս համատեքստում փոխվարչապետը ներկայացրել է կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները, խոսել մարդկային կապիտալի զարգացման կարևորության, մասնավորապես՝ կրթության, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտում առկա խնդիրների և նախատեսվող բարեփոխումներին մասին:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և դրանց ներքո Հայաստանի առջև ծառացած տնտեսական և ֆինանսական ռիսկերին ու դրանց հակազդելու հնարավորություններին:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին