Ներքին 4 տարի առաջ - 19:10 22-06-2022

Բերձորին փոխարինող ճանապարհի կառուցումը իրատեսական է դարձնում դրա հանձնումը. Փոստանջյան

«Հայելի» մամուլի ակումբում ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, անդրադառնալով հայտնի ձայնագրությանը, ասաց, որ Ջհանգիրյանն այն որակն է, որ Փաշինյանն ու Ջհանգիրյանը հինգ տարի շարունակ իրար հետ մի խմբակցության մեջ են եղել, բայց ունեցել են սառը հարաբերություններ, մինչև իսկ վիրավորել միմյանց հրապարակային.

«Այս մարդկանց վերևում կանգնած՝ մարմնի համապատասխան մասում ինչ-որ մի բան են դնում կամ դրել են։ Հետևաբար, Ջհանգիրյանը ոչ թե կարող է դավաճանել Նիկոլ Փաշինյանին, այդպիսի հարց չկա, իրենց վերևում կա կանգնած մոդերատոր, որը կարող է ասել, որ դու պետք է այս տեքստը հրապարակես, նա պետք է այն տեքստը հրապարակի։ Գուցե Ջհանգիրյանի ծառայությունների կարքը էլ չկա, դրա համար հրապարակեցին այդ ձայնագրությունը»։

Անդրադառնալով 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորեղբոր՝ Արթուր Գալեյանին այսօր ՔԿ կանչելուն՝ ասաց, որ այս իշխանությունից ոչ մի դրական բան չարժի սպասել, պետք չէ ունենալ նման պատրանքներ, բայց նույնիսկ եկող իշխանությունը, եթե չի փոխելու համակարգը, ապա նրանցից էլ ոչինչ չենք կարող սպասել։ Մեր առաջնահերթ խնդիրն է փոխել համակարգը։

Անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին՝ Բերձորը հանձնելու վերաբերյալ, ասաց, որ եթե նայում ենք մի քանի տեղեկատվական հոսքերին, թե Բերձորին փոխարինող ինչպիսի ճանապարհ են կառուցում, ապա Բերձորը կարող է հանձնվել․ դա իրատեսական է դառնում։

Ամենից շատ դիտված

17:18 Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարորդը դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել
18:13 Իվետա Մուկուչյանն ու նրա օտարերկրացի սիրելին նոր հոլովակ են հրապարակել
22:10 Գյումրեցի բազմազավակ ընտանիքը բնակարան չի գտնում․ տանտերերը հրաժարվում են երեխաների թվի պատճառով
23:33 Զելենսկին խոստացել է պատասխանել Կրիվոյ Ռոգում տեղի ունեցած ռուսական գազանությանը
22:00 Հաշվեքննիչ պալատը 4 մլրդ 687 մլն դրամի ծախսերի խեղաթյուրում է հայտնաբերել
15:11 Տիգրանաշենի մասին խոսելիս պետք է հստակ խոսենք նաև Արծվաշենի մասին. պատմաբան
17:59 Ինչու են սադրում ու կոնֆլիկտ հրահրում ԱԺ-ում ՔՊ փոխխոսնակները
23:22 Ուկրաինան Մոսկվայի օդանավակայաններին հարվածելու ծրագիր է պատրաստել․ The Atlantic
16:09 Վատ հարաբերություններն անցյալում են. ինչու էր Էլիզ Մելիքյանը հրաժարվել ընտանիքից և ինչ լուսանկար է հրապարակել
22:17 Անկլավներր չհանձնելը պատերազմն է․ Գոռ Մադոյան